18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

23-ամյա Հեղինեն սպանել է ընկերուհու ամուսնուն . Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Հեղինե Գալստյանի գործի դատական քննությունը: 23-ամյա Հեղինեն մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: “Նախաքննական մարմինը նրան մեղադրել էր նաև սուտ մատնություն կատարելու համար՝ 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, բայց դատարանը այդ հոդվածով […]

Հայաստանին ճոճում են օդում. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է, որ Կրեմլի մամուլի ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել Մինսկում կայանալիք ԵՏՄ-ի գագաթաժողովին Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին, որում, սակայն, ոչ մի խոսք չկա օրակարգում Հայաստանի անդամակցության պայմանագրի վերաբերյալ: “Ըստ որում՝ օրակարգային այլ հարցերի մասին հաղորդագրությունում նշվում է: Ի՞նչ է նշանակում այս ամենը: Հայաստանի անդամակցության հարցը օրակարգից հանվա՞ծ է, թե՞ պարզապես ներկայացված օրակարգն ամբողջական […]

Քաղաքապետը որոշել է՝ “շառից, փորձանքից հեռու”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ եւ աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն: “Ըստ չճշտված տեղեկությունների, Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է: Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը: Ամեն […]

Կամ ես եմ քեզ ոչնչացնելու, կամ դու ինձ. Առավոտ

  Ներկայացնում ենք ՛՛Առավոտի՛՛ խմբագրականից հատվածներ. ՛՛Եվ այսպես, քաղաքական դաշտում հստակու­թյուն չմտավ: ԵրեկՎանաձորում ԲՀԿ խմբակցու­թյան քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտա­րարել է, որ Եոյակն ունի միասնական օրակարգ, եւ այդ օրակարգը իշխանափոխությունն է: ՛՛Այս իշխանությունը պետբ է հեռանա՛՛,- ասել է ԲՀԿ- ական պատգամավորը: Տրամաբանական է մտածել, որ կուսակցական հիերարխիայում բարձր տեղ գրավող գործիչը չէր կարող զբաղվել ինքնագործունեությամբ, եւ […]

Ինչ արժեք ունի. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է. “ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանից երեկ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժեք ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճանը` շնորհված Կանադայի տեղեկատվայնացման միջազգային ակադեմիայի կողմից, որը հասարակական կազմակերպություն է: “Ես չգիտեմ: Ես պատասխանատու եմ միայն իմ ղեկավարած հիմնարկի, պետական կառույցի ԲՈՀ-ի համար: Ես չգի­տեմ դա ինչ կառույց Է: […]

Կդառնա ֆորմալ. 168 ժամ

“168 ժամը” գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնությաին 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, մեկնաբանելով օրերս հրապարակված ԵՏՄ-ին Հայաստանի ան­դամակցության պայմանագրի տեքստը, որից հստակ երեում Է, որ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսային սահման է գործելու, ասել է. “Ըստ ԵՄ Ասոցացման համաձայնագրի` ասոցիացումը տարածվում Էր միայն՛ Հայաստանի միջազգայնորեն ճանաչ­ված սահմանների վրա: Սա` […]

Դժվար կլինի. Ժողովուրդ

”Ժողովուրդ”-ին լուրեր հասան, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ եթե հոկտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում 30 հազարից ավել մասնակիցներ լինեն, Ծառուկյանը կընդունի առաջին նախագահի առաջարկը և կոշտ պահանջներով հարթակ կբարձրանա: Ու երբ Ծառուկյանը կոնկրետ հայտարարություն անի, արդեն դժվար կլինի հետ կանգնելը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա […]

Զարուհի Փոստանջյա՞նն էլ . Իրավունք

Ըստ ՛՛Ժառանգության՛՛ մոտ կանգնած ՛՛Իրավունքի՛՛ աղբյուրի՝ առաջիկա ՛՛եռյակային՛՛ գործողությունների հողի վրա ներքին հակասությունն այնքան է խորացել, որ այլևս անհնար է խոսել միասնական թիմի մասին:  Հատկապես խորացել են հակասություններն ԱՄՆ-ից վերադարձած Զարուհի Փոստանջյանի հետ, և վերջինս այն աստիճանի անիմաստ և ժողովրդավարության ՛՛վեհ իդեալներին՛՛ հակասող է համարում եռյակի հանրահավաքները, որ ասում են, թե նույնիսկ սպառնացել է հրաժարվել […]

Հաղորդավար Վարդան Թադևոսյանը՝ Գագիկ Ծառուկյան-Յուրի Վարդանյան թշնամության զոհ. Հրապարակ

Վերջերս՛՛Կենտրոն՛՛ հեռուստաընկերության եթերից աննկատ կորավ սպոր­տային մեկնաբան Վարդան Թադևոսյանը: Նա վարում էր ՛՛Վերադարձող ակնթարթ՛՛ եւ ՛՛Խաղից դուրս՛՛ հաղորդումները, որոնք սիրված էին ոչ միայն մարզասեր հեռուստադիտողի կողմից: Առաջինը հայկական սպորտի փառա­հեղ էջերն էր ներկայացնում, իսկ երկ­րորդը’ ՛՛Խաղից դուրս՛՛-ը, հայտնի մարդկանց մարզական վիճակը, նրանց սպորտային նախասիրությունները: Հե­ռուստատեսային շրջանակներում տե­սակետ է շրջանառվում, թե Վարդան Թադեւոսյանը Գագիկ Ծառուկյանի եւ […]

Ծառուկյանը չի մասնակցի հանրահավաքին. Հրապարակ

Թեև եռյակը պահում է ինտրիգն ու հոկտեմբերի 10-ի հանրահավաքին եռյակի լիդերների մասնակցության փաստը չի բացառում, սակայն ԲՀԿ-ում կասկած չունեն, որ իրենց ղեկավարը չի մասնակցելու:  Եթե Գագիկ Ծառուկյանն այս փուլում “լուրջ չի համարում խոսել” սահմանադրական բարեփոխումների մասին, այդ մասին չի խոսելու, ինչպե՞ս կգնա-կկանգնի Ազատության հրապարակի հարթակում՝ զարմանում են ԲՀԿ-ականները՝ մեր հարցը ՛՛միամիտ՛՛ համարելով Առավել մանրամասն՝ թերթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի