Հաղորդավար Վարդան Թադևոսյանը՝ Գագիկ Ծառուկյան-Յուրի Վարդանյան թշնամության զոհ. Հրապարակ
Վերջերս՛՛Կենտրոն՛՛ հեռուստաընկերության եթերից աննկատ կորավ սպորտային մեկնաբան Վարդան Թադևոսյանը: Նա վարում էր ՛՛Վերադարձող ակնթարթ՛՛ եւ ՛՛Խաղից դուրս՛՛ հաղորդումները, որոնք սիրված էին ոչ միայն մարզասեր հեռուստադիտողի կողմից: Առաջինը հայկական սպորտի փառահեղ էջերն էր ներկայացնում, իսկ երկրորդը’ ՛՛Խաղից դուրս՛՛-ը, հայտնի մարդկանց մարզական վիճակը, նրանց սպորտային նախասիրությունները:
Հեռուստատեսային շրջանակներում տեսակետ է շրջանառվում, թե Վարդան Թադեւոսյանը Գագիկ Ծառուկյանի եւ սպորտի նախկին նախարար Տուրի Վարդանյանի թշնամության զոհն է: Բանն այն է, որ 2013 թվականին Յուրի Վարդանյանը ՛՛Արարւստ-73՛՛-ին նվիրված միջոցառում էր անցկացրել եւ, որպես հաղորդավար, հրավիրել էր Վարդան Թադեւոսյանին, որը ՛՛Կենտրոն՛՛հեռուստաընկերությունում էր աշխատում:
Սա այնքան էլ դուր չէր եկել ԲՀԿ ղեկավարությանը, եւ 2014 թվականին, Յուրի Վարդանյանի պաշտոնանկությունից մեկ ամիս անց, Վարդանի երկու հաղորդումներն էլ հանվեցին եթերից: Մինչ օրս Վարդան Թադեւոսյանը նույնիսկ ընկերական շրջապատում որեւէ կերպ չի մեկնաբանում իր հեռանալը ՛՛Կենտրոն՛՛-ից:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: