01 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Քաղաքապետը որոշել է՝ “շառից, փորձանքից հեռու”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը երեկվանից մեկնել է արձակուրդ եւ աշխատանքի կվերադառնա հոկտեմբերի 20-ից միայն:

“Ըստ չճշտված տեղեկությունների, Բալասանյանն Արաբական Միացյալ էմիրություններում է:

Այն, որ Գյումրիի քաղաքապետը երեկվանից 10 օրով արձակուրդում է, մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Բալասանյանի գործավարուհին: Վերջինս չի հայտնել, որ երկրում է գտնվում քաղաքապետը: Ամեն դեպքում, Բալասանյանի բջջային ինքնապատասխանիչը երեկ արաբերեն էր հնչում։
Սույն արձակուրդն ուշագրավ է նրանով, որ այսօր Գյումրիում սպասվում է ոչ իշխանական եռյակի հանրահավաքը, ու հարց էր առաջացել, արդյոք Բալասանյանը մասնակցելո՞ւ է այդ հանրահավաքին:

ԲՀԿ-ական քաղաքապետը, սակայն, ինչպես երեւում է որոշել է իրեն “«շառից, փորձանքից” հեռու պահել:

Սամվել Բալասանյանը փաստորեն, ոչ միայն Գյումրիի հանրահավաքի օրը Գյումրիում չի լինի, այլ նաեւ հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքի օրը Հայաստանում չի լինի եւ կվերադառնա միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ հստակ կլինի”,- գրում է թերթը։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ