13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սուրիկ Խաչատրյանի որդին անհետացել է. Հայկական ժամանակ

”Հայկական ժամանակը” գրում է. ”Գորիսի ոստիկանությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին գրությամբ տեղյակ է պահել, որ չի կարողանում գտնել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին: Իսկ դա պարզվել է Բուդաղյանների գործով դատավարության երեկվա նիստի ընթացքում:

 Սեպտեմբերի 4-ի նիստում դատարանը Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որովհետև նա գործով անցնում է որպես վկա, բայց դատարանի կանչերին, ծանուցագրերին չի արձագանքել: Եվ ահա երեկ, դատական նիստերի քարտուղարը դատարանում հայտարարել է, թե բերման ենթարկելու որոշման վերաբերյալ ոստիկանությունից գրություն է ստացվել, որով հայտնել են, որ իրենց կողմից իրականացված միջոցառումներով մինչ այժմ հնարավոր չի եղել պարզել Տիգրան Խաչատրյանի գտնվելու վայրն ու օրենքով սահմանված կարգով նրան դատարան ներկայացնել:

 Շարունակությունը` թերթի այսօրվա հմարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ