Ունիվերսալ Սուրիկ Խաչատրյանի տեղը Սյունիքը չէ. Առավոտ
“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը քաջատեղյակ է, որ այսօր գիտությունների թեկնածու լինելը բոլորվին էլ պարծենալու առարկա չէ:
“Այս պայմաններում, իհարկե, այնքան էլ էական չէ’ դու ունե՞ս քո գիտական աստիճանը հավաստոդ թղթի կտոր, թե՞ ոչ: Սյունիքի 3 անգամ դատված եւ բազմաթիվ հանցագործությունների մեջ կասկածվող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վստահ եմ, չգիտի էլ՝ ինքը նման թուղթ ունի՞, թե՞ չունի: Հայաստանի ԲՈՀ-ն ասում է, որ չունի, բայց Սուրիկ Խաչատրյանի համար դա կարեւոր չէ: Չկարողանալով գրել նույնիսկ 4-րդ դասարանի թելադրություն [ով կասկածում է, թող ստուգի]՝ նա իրեն հռչակել է “պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր”:
Մարզպետի “մտավորական” խորհրդատուներից ոչ մեկը չի կարողացել նրան հուշել, որ “պատմափիլիսոփայություն” մասնագիտություն գոյություն չունի, լինում են պատմական եւ փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ: Հավանաբար, Ս. Խաչատրյանը մտածել է՝ որքան շատ գիտական մասնագիտություններ իրեն վերագրվի, այնքան լավ: Կող֊ քի “մտավորականներն էլ”, հավանաբար, “շախ” են տվել:
Այդպիսի ունիվերսալ գիտելիքներով Ս. Խաչատրյանի տեղը, կարծում եմ, Սյունիքի մարզպետարանում չէ: Նրան պետք է դարձնել Գիտությունների ակադեմիայի նախագահ”,-գրել է Արամ Աբրահամյանը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: