04 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արմեն Աշոտյանը` հաղորդավար. Հրապարակ

Թերթի տեղեկություններով, նոյեմբերի 6-ից Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակելու է նոր քաղաքական հաղորդում, որը վարելու է ոչ այլ ոք, քան ՀՀԿ փոխնախագահ, համատեղությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Հաղորդումը կոչվելու է «Եռանկյունի», այն եթեր է հեռարձակվելու շաբաթը մեկ՝ «եռաչափ» ֆորմատով, «փրայմթայմ» ՝ ամենադիտարժան ժամին։ Սակայն Արմեն Աշոտյանը հրաժարվեց ներկայացնել ողջ «ճշմարտությունն» իր նոր հաղորդման և կարգավիճակի մասին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում

«Մանվելն է, թող խոսի». Առավոտ

Կոռնիձոր ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը գեներալ Մանվելի անդրադարձը ազատամարտիկների ծեծին համարում է մասնավոր կարծիք, որը Մանվել Գրիգորյանն իր շրջապատի համար արեց: «Ազատամարտիկներին կհասցնեն այն աստիճանի, որ ազատամարտիկները սաղի գլուխը կդնեն գետնին, կջարդեն նաև հակառակ արտահայտություններ անողների գլուխները: Գալիս է նժդեհյան ժամանակաշրջանը, լիարժեք հայի ավյուն ունեցող մարդկանց վրա պետականորեն քշում են ամեն եղանակներով, մարդիկ, որոնք ստրկամիտ չեն ու […]

«Տոկոս խփողները» արդեն գործի՞ են անցել. Հրապարակ

Իշխանության «տոկոս խփող» մեծամասնականները, ընդունելով հանրաքվեի կենտրոնական շտաբի հրահանգները, արդեն գործի են անցել։ Թերթի տեղեկություններով, իրենց տարածքներում արդեն «ստուգողական» ու «բացատրական» աշխատանքներ են տանում: Աջափնյակից մեծամասնականով պատգամավոր դարձած Ռուբեն Հովսեփյանը մեր լրագրողին ասել է, որ առանձնապես մեծ աշխատանքների կարիք չի զգացվում, որովհետեւ շատերն են ցանկանում սահմանադրական փոփոխություններ: Ի՞նչ գիտեք, արդեն շրջել-զրուցե՞լ եք մարդկանց հետ. մեր լրագրողի […]

Քոչարյանը ջախջախում էր. Իրատես de facto

Ներկայացնում ենք հատված միջազգայնագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ հարցազրույցից. -Իսկ ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանը կվերադառնա: -Կարծում եմ՝ կցանկանա վերադառնալ, բայց չի կարողանա: Ինչո՞ւ: -Որովհետև հենց նույն Քոչարյանն ստեղծել է մի համակարգ, որտեղ ամեն ինչ ունի նա, ով ունի իշխանություն: -Իսկ ի՞նչ եք կարծում երբեմնի սիամական երկվորյակներ համարվող զույգից Ռոբերտ Քոչարյա՞նն է խելացի […]

Կռիվը հասավ ԱԱԾ.Ժողովուրդ

«ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հակամարտությունը հասավ ԱԱԾ: Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր լուր, ըստ որի՝ ՀՔԾ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել էին, քանի որ նա անցնում է ՀՔԾ-ում  կաշառքի գործով: Հայտնի էր դարձել, որ Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի […]

Ինչու նախարարի տիկինը գնաց այդ քայլին. Հայկական ժամանակ

Երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական  շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցի քննությանը՝ ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի ։ Հայցը ներկայացված է «Հրապարակ» օրաթերթում լրագրող Սյուզան Սիմոնյանի հրապարակած, հայցվոր Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող, նրան զրպարտող տեղեկությունները, հայցվորի իրավունքը խախտող փաստերի անճշտությունները հերքելու, հայցվորի պատասխանը հրապարակելա, ինչպես […]

Ո՞ւմ ձեռքին են Հայաստանի փողերը. Ժողովուրդ

«ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալներից պարզվում Է, որ Հայաստանի հարկային մուտքերի 65 տոկոսը ապահովում է հարկ վճարող տնտեսվարողների 1 տոկոսը։ Այսինքն՝ Հայաստանում շրջանառվող գումարների առնվազն երկու երրորդը եւս տնտեսվարողների վերը նշված մեկ տոկոսն Է տնօրինում։ Ի դեպ, շրջանառվող գումարների մեջ են մտնում նաեւ արտերկրից եկող տրանսֆերտները, քանի որ այդ գումարները եւս, ի վերջո, հայտնվում են […]

Քրեական գործ է հարուցվել. Հրապարակ

«Երբ ամիսներ առաջ լրագրողներից մեկը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել էր՝ խնդիրներ չկան «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս-Էյ» իսպանական կազմակերպության հետ, նա պատասխանել էր. «Ոչ մի խնդիր չկա։ Այդ կարգի ապատեղեկատվություն տարածողները երևի իրենք են ուզում, որ խնդիրներ լինեն»։ Պարզվում է՝ խնդիրներ կան, այն էլ՝ ինչպիսի։ Նախկինում խոսակցություն կար, որ «հայկական ավանդական» կոռուպցիոն […]

«Սահմանադրությունը փոխում են, որ մի քանի շրջան զիջենք». Առավոտ

«Դուք շատ եք կարևորում Սահմանադրության անցնելը։ Ինձ համար դեկտեմբերի 6-ին դուք քվեարկելու եք Ղարաբաղի հարցը։ Ես, օրինակ, լուրջ կասկած ունեմ, որովհետեւ ամեն օր տեսնում եմ, թե ոնց են գովում Սահմանադրությունը, ասում են բացարձակ աբսուրդ բաներ՝ Բուքիքյոյից սկսած, որոնց հետ ես ունեմ երկարատև նամակագրական կարգեր»,-երեկ Աժ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բազրատյանը։ Նա հայտարարեց՝ «Ինձ համար […]

Պուտինի արձագանքը Հովիկ Աբրահամյանին. Առավոտ

«Դա մեծ նշանակություն կունենա այն երկրների համար, որոնք ՌԴ-ից ներկրում են վառելիք, այդ թվում`աոաջին հերթին Հայաստանի, քանի որ սահմանին սակագնի գանձման և դոլար-ոուբլի փոխարժեքի տատանումների հետ կապված խնդիրներ էլ չենք ունենա»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հանձնարարականը։ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ Կրեմլում տեղի է ունեցել վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի