02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Համատարած օրենք են խախտում. Հայկական Ժամանակ

Երեկ տեղի ունեցած «անոնիմուս» երթի ժամանակ հասարակական կարգը պահպանող ոստիկանները համազգեստի վրա չէին կրում անձնական համարներով պիտակները: Ու թեև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ «Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ», սակայն […]

Փող են ուզում. Ժամանակ

Բազմաթիվ համայնքապետեր պնդում են, որ Սահմանադրության հանրաքվեին մարդկանց ընտրատեղամասեր երելը ուղղակի անհնար գործ է լինելու, քանի որ մարդիկ չգիտեն, թե ինչ ասել է սահմանադրական փոփոխություններ: Ավելի անկեղծանալով՝ նրանք պնդում են, որ մարդկանց ինչ-որ չափով շահագրգռելու և ընտրատեղամասեր բերելու համար պետք է փող բաժանել: Օրվա ամբողջական լրահոսին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

Թանկարժեք կովերը. Ժողովուրդ

Պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հոկտեմբերի 14-ին պայմանագիր է կնքել «Լիվեշտոկ» ՍՊԸ-ի և «Նիկսոֆտ» ՓԲԸ-ի հետ: Ըստ այդմ՝  նշված նախարարությունը ձեռք է բերել 453 հատ խոշոր եղջերավոր կենդանի կամ այլ կերպ ասած՝ կովեր: Մասնավորապես, 191 հատը շվից ցեղատեսակի կովեր են, որոնց համար նախարարությունը վճարել է 232մլն 236 հազար դրամ: Մյուս 198 հատը […]

Մինչև մյուս տարվա վերջ. Առավոտ

Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը Արա Բուդաղյանի կալանավորման հարցով գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հիշեցնենք, Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունն՝ եւս երկու ամսով երկարաձգել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կալանավորված Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը: Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը հույս ունի, որ ՄԻԵԴ-ը մինչև մյուս […]

Պատգամավորը դատի է տվել Ճանապարհային ոստիկանությանը. Ժողովուրդ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի և Ճանապարհային ոստիկանության «հակամարտությունը» շարունակվում է: ՃՈ-ն տուգանել է Թևան Պողոսյանին և դատական կարգով փորձում է նրանից գանձել 50 հազար դրամ: Պատգամավորն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել իր նկատմամբ կայացած ակտը: Պողոսյանը պնդում է, որ ՃՈ-ն իրեն տուգանելու համար պետք է […]

Ամբողջովին վարկաբեկված կառույց. Իրավունք

Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ մեր թշնամին ԵԽԽՎ-ում կաշառքների միջոցով հարց է լուծում: Ընդհանրապես դրա շուրջ քանիցս եղել են սկանդալային հրապարակումներ եվրոպական մամուլում, եւ հենց Եվրոպայում ԵԽԽՎ-ն ունի կոռումպացված կառույցի համբավ: Իսկ թե ինչու է այդպես՝ դա էլ ունի իր օբյեկտիվ պատճառները: ԵԽԽՎ-ն ստեղծվել է որպես կառույց՝ հատուկ հետխորհրդային երկրներն ընդգրկելու նպատակով եւ […]

Մի այլասերեք. Հրապարակ

Այսօր «Հանուն օրենքի» շարժումը Հայաստանում ԵՄ շենքի առջև բողոքի ակցիա է անելու՝ պահանջելով «չանտեսել մեծամասնության իրավունքը»: Նախաձեռնողներն իրենց միանալու կոչ են արել նրանց, «ովքեր չեն ցանկանում , որ իրենց սերունդներն ապրեն անբարո միջավայրում»: Սեռական փոսքրամասնությունների դեմ ուղղված ակցիայի մասնակիցները եթե ԵՄ ներկայացուցիչների կողմից «արձագանքի չարժանանան», պատրաստվում են «այրել ԼԳՏՊ համայնի դրոշը»: Օրվաամբողջական լրազամբյուղին հրապարակումներին ծանոթացեք թերթի […]

Գյումրիի քաղաքապետը զբաղված է դրամաբաշխությամբ. Ժողովուրդ

Մեր տեղեկություններով՝ այսօր տեղի է ունենալու Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ բավականին «թեթև» օրակարգով. օրակարգում ընդգրկված Է ընդամենը հինգ հարց, բոլորն Էլ ֆինանսական բնույթի՝ հիմնականում դրամական նվիրատվությունների մասին։ Սա իրոք հետաքրքրական է, քանի որ մի կողմից՝ քաղաքապետարանը ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների միջոցով նշում է, որ քաղաքի բյուջեն, մեղմ ասած, աղքատիկ է, եթե չասենք՝ կիսադատարկ այն աստիճանի, որ […]

Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված գործը կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով նախաքննությունը գրեթե ավարտվել է: Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում կազդարարվի նախաքննության ավարտի մասին, որից հետո քրգործը կուղարկվի դատարան: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները առաջիկա օրերին իրենց մոտ կհրավիրեն տուժողներին՝ Զաքարյան եղբայրներին, որպեսզի նրանց իրազեկեն նախաքննության ավարտի մասին, և […]

Արփին Հովհաննիսյանը նախընտրեց չպատասխանել Գալուստ Գրիգորիչին. Հրապարակ

Ինչո՞ւ, որպես կառավարության ներկայացուցիչ, ըստ օրենքի պահանջի, չներկայացաք ԱԺ, երբ քննարկվում էր աղմկահարույց օրենսդրական փաթեթը նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու եւ ԸՕ-ում փոփոխությունների վերաբերյալ, խնայեցի՞ն Ձեզ, որ ժամանակից շուտ «չկեղտոտվեք», հարցրինք արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին։ «Նմանատիպ խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում, պիտի նշեմ, որ սահմանված պրակտիկայի համաձայն՝ այն դեպքերում, երբ որ կառավարության եզրակացությունը դրական է, եւ որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված