12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գյումրիի քաղաքապետը զբաղված է դրամաբաշխությամբ. Ժողովուրդ

Մեր տեղեկություններով՝ այսօր տեղի է ունենալու Գյումրիի ավագանու հերթական նիստը՝ բավականին «թեթև» օրակարգով. օրակարգում ընդգրկված Է ընդամենը հինգ հարց, բոլորն Էլ ֆինանսական բնույթի՝ հիմնականում դրամական նվիրատվությունների մասին։

Սա իրոք հետաքրքրական է, քանի որ մի կողմից՝ քաղաքապետարանը ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների միջոցով նշում է, որ քաղաքի բյուջեն, մեղմ ասած, աղքատիկ է, եթե չասենք՝ կիսադատարկ այն աստիճանի, որ ամառվա սեզոնին այն լցնելու համար նույնիսկ Թատերական հրապարակը մասնավոր մի շարք տնտեսվարողների վարձակալության տրվեց՝ այնտեղ տեղադրելու և շահագործելու համար ժամանցային սեզոնային օբյեկտներ, մյուս կողմից՝ չի լինում ավագանու մի նիստ, որի օրակարգում ընդգրկված չլինեն դրամաբաշխությունների հետ կապված հարցեր՝ նվիրատվություններ և այլն (նկատի չունենք չքավոր գյումրեցինեիին հատկացվող տասը հազարական դրամ օգնությունը)։

Այս հակասությունն, ինչ խոսք, չի կարող աննկատ մնալ՝ հատկապես, որ առջևում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է, իսկ հաջորդ տարի էլ Գյումրու քաղաքապետի ընտրություններն են։ Եվ ակամա հռետորական կամ կիսահռետորական հարց է առաջանում՝ իսկ գուցե նախընտրական քարոզարշավն է՞լ է արդեն սկսվել «այո»-ի քարոզարշավի հետ, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «երկու ծախսերը մի դռնից են հանում», ով իմանա»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ