11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Խուճապ է. Հրապարակ

«Նոր սեփականատեր՝ «Տաշիր գրուպի» հայտնվելով՝ ՀԷՑ-ում բուռն փոփոխություններ են սկսվել։ Իսկ որտեղ փոփոխություններ, այնտեղ նաև դժգոհություններ։ Հոկտեմբերի 17-ին չորս մասնաճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է ՀԷՑ-ի «Կենտրոն» մասնաճյուղը, որի տնօրեն է դարձել «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն Դավիթ Ղազինյանը։ Երևանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի երկարամյա դեկան, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի որդին, որը տնօրինում էր ՀԷՑ-ի Արմավիրի, […]

ՀՅԴ-ականներից «այո»-ի քարոզով կզբաղվի 20 մարդ. Ժողովուրդ

«ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը թերթի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը ձևավորել է սահմանադրական փոփոխությունների քարոզչության 5 խումբ, որոնք նոյեմբերից արդեն կսկսեն ակտիվ քարոզչություն իրականացնել: Ինչպես հայտնի է՝ ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխություններին կողմ է, այսպես ասած, այո-ի թեւից է: Ըստ Մինասյանի՝ իրենք քարոզարշավն իրականացնելու են հիմնականում ոչ աշխատանքային օրերին, որպեսզի իրենց աշխատանքից չկտրվեն: Պատգամավորից տեղեկացանք, […]

Վարդան Պողոսյանին «յուղոտ» պաշտոններ էին առաջարկել. Հրապարակ

Հայտնի իրավաբան, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը երկար տարիներ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հեղինակավոր կազմակերպության «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավարն է եղել Հայաստանում։ Երբ նրա մտերիմ ընկերոջը՝ Հրայր Թովմասյանին առաջարկվեց արդարադատության նախարարի պաշտոնը, լուրեր տարածվեցին, որ նախապես այդ պաշտոնն առաջարկվել է Վարդան Պողոսյանին, իսկ մինչ այդ էլ առաջարկել են օմբուդսմենի պաշտոնո […]

Կոստանյանը որոշել է. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք չի տա ՀՀ Աժ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, որով նա ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին մեղադրել էր Վենետիկի հանձնաժողովի անդամներին կաշառելու մեջ։ Ու թեև այդ հայտարարությունից հետո դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր հետաքննություն անցկացնել՝ պատգամավորի հնչեցրած մեղադրանքները ստուգելու համար, այնուամենայնիվ ոստիկանությանն այդպես էլ չհաջողվեց Զուրաբյանից կոնկրետ փաստեր ստանալ։ […]

Ռուբեն Հայրապետյանը «գլուխն ազատե՞լ է». Հայկական ժամանակ

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնել է Հայաստանից։ Ուշագրավ է որ Հայրապետյանը ՀՀ-ից մեկնել է նախօրեին Քննչական կոմիտեում ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի գործով հարցաքննվելուց հետո։ Հայրապետյանին վկայի կարգավիճակով հարցաքննելու մասին տեղեկությունը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Հայրապետյանը նախատեսել Էր բուժման նպատակով երկրից […]

ՀՅԴ-ն վատ «ախորժակ» չունի. Ժամանակ

«Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը միայնակ իրականացնող ՀՅԴ-ն արդեն կողմնորոշվել է, թե ինչ է ակնկալում ստանալ իր քարոզչության դիմաց՝ առնվազն 4 նախարարական պորտֆել՝ գիտության և կրթության, բնապահպանության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության, նաև երեք մարզպետի պաշտոն և էլի մի քանի հարակից պաշտոններ։ Մեզ հասած լուրերով՝ իշխանությունը, սակայն, համարում է, որ ՀՅԴ-ի ախորժակը չափազանց մեծ է և չի համապատասխանում այս […]

Ովքե՞ր են հավակնում. Հրապարակ

«Տիգրան Սարգսյանի՝ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ նշանակվելով, 2016-ի փետրվարի 1-ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը թափուր կմնա։ Ընդամենը նախօրեին է կայացվել ՀՀ նախկին վարչապետին Մոսկվա գործուղելու որոշումը, սակայն արդեն բուռն կրքեր են եռում ԱՄՆ-ում դեսպանի՝ բոլոր ժամանակներում խիստ գաղթակղիչ աթոռի համար։ Թեև նախօրեին լուր տարածվեց, թե Արմեն Աշոտյանն է այնտեղ նշանակվելու, սակայն ԱԳՆ մեր աղբյուրներն […]

Մահացածներին «կփոխարինեն» արտագաղթածները. Հրապարակ

«Դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ընդառաջ իշխանությունները լծվել են ընտրացուցակները դգել-փչելու սրբազան գործին. տեղեկություններ կան, որ նրանք այս անգամ հույսը ոչ թե անդրշիրիմյան աշխարհի վրա են դրել, որն ընտրությունից ընտրություն «հարություն» է առնում՝ փրկելով իշխանություններին՝ այլ արտագաղթածների։ Արդեն մի քանի օր է՝ տեղեկություններ ենք ստանում, որ մարզերում մարզպետների գլխավորությամբ անձնագրայինների պետերի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում, […]

Պաշտոնա՞նկ է արվել. Ժամանակ

«Մեզ հասած լուրերով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ հրամանագիր Է ստորագրել, որով ոստիկանության անձնագրային և վիգաների վարչության պետ Միշա Սարդարյանն ազատվել Է զբաղեցրած պաշտոնից։ Նրան կփոխարինի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը։ Ուշագրավ Է, որ ոստիկանապետը որոշել Է ՕՎԻՐ-ի պետին փոխել սահմանադրական հանրաքվեի նախօրեին։ Նշենք, որ այս անգամ ընտրություններին քաղաքացիները մասնակցելու են ոչ միայն անձնագրերով, […]

Կրեմլում Արա Աբրահամյանին չեն հասկանում. Ժողովուրդ

«Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անցած շաբաթ Հայաստանում կուսակցություն ստեղծելու մասին հայտարարելիս հպարտացել էր, որ ՌԴ-ում գործում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դաբրոյով»: Արդյո՞ք Հայաստան գալու, կուսակցություն բացելու մասով ևս ՌԴ նախագահը «դաբրո» է տվել Աբրահամյանին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ռուսական Rex գործակալության ղեկավար, Վլադիմիր Պուտինի նախկին խորհրդական, հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը պատասխանեց. «Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի