21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԳ նախարարը` բժշկականի նոր ռեկտորի մասին /վիդեո/

Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունները կնշանակվեն  օգոստոս ամսին,  այսօր կառավարության անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի խոսքով, եթե այսօր հայտարարվի մրցույթ, այն կհամընկնի բուհի ամառային արձակուրդների հետ: Հիշեցնենք, որ բուհի նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո բուհի ռեկտորի պաշտոնը թափուր է […]

Բաքուն փորձում է արդարանալ

Ադրբեջանի Միլի Մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը “Salam News”-ին հայտնել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած դիվերսիաները ծրագրվել եւ ղեկավարվել են Ռուսաստանի կողմից: Ինչպես գրում է “artsakhtoday.com”-ը, Բաքուն նախ որոշեց թաքցնել  ՀՀ զինված ուժերի կողմից կրած իր ռազմական անհաջողությունները, իսկ այնուհետեւ ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել […]

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ Աժ առաջին նստաշրջանի ավարտից հետո. կառավարության նախաձեռնությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վարել է կառավարության արտահերթ նիստը: Մինչ նիստի օրակարգին անցնելը, Նախագահը շնորհավորել է կառավարության անդամներին նշանակման կապակցությամբ և նշել, որ կառավարության նոր կազմում շարունակում է աշխատել նախկին նախարարների մի հիմնական մասը, նշանակվել են նաև նոր նախարարներ, ովքեր ունեն կառավարչական և կազմակերպչական բավարար աշխատանքային հմտություններ: Նիստի օրակարգի հարցերի շրջանակում վարչապետ Տիգրան Սարգսյանը […]

Փարիզում արտգործնախարարների հանդիպման գործառույթը նախագահների հանդիպման նախապատրաստությունն է եւ ոչ ավելին. Ա. Մանասյան

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից  ղարաբաղյան խնդրում  վճռական բեկում չի կարելի ակնկալել. այդ հանդիպումներն ունեն նախապատրաստողական գործառույթ, եւ այն  նախագահների հանդիպման նախապատրաստում կլինի: Այսօր  այդ մասին կարծիք հայտնեց  փիլիսոփայության դոկտոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: ՛՛ԼՂՀ-ն չի գրավել Ադրբեջանին պատկանող մի թիզ հող անգամ: Իսկ Ադրբեջանը բոլոր այդ սադրանքները պլանավորում է որոշակի իրադարձությունների համաժամանակյա իրականացման համար, […]

Մեկնարկել են Իրանի եւ “վեցնյակի” բանակցությունները

Մեկնարկել է Իրանի եւ “վեցնյակի” մոսկովյան հանդիպումը, հաղորդում է “РИА Новости”-ն: Բանակցությունները կընթանան ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Իրանի Ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլի միջեւ` իրանյան միջուկային ծրագրի  միջազգային միջնորդների մասնակցությամբ: Սպասվում է, որ առաջիկա 2 օրվա ընթացքում Մոսկվայում կքննարկվեն Իրանի միջուկային ծրագիրը եւ դրա լուծման ուղիները: Նիստերի ավարտից հետո տեղի կունենան […]

2012թ առաջին ակնկալիքը կառավարությունից` 7 տոկոս տնտեսական աճ /վիդե/

“Կարծում եմ՝ այստեղ ոչ ոք չի կասկածում , որ մենք ձեզ հետ միասին ծավալուն աշխատանք ունենք անելու”, -նախագահ Սերժ Սարգսյանը նորանշանակ կառավարության անդրանիկ նիստին, վարչապետի կողմից կառավարության ծրագրի ներկայացումից հետո, այսպես դիմեց կառավարության անդամներին: Սերժ Սարգսյանի խոսքով, այն հսկայական վստահությանը,  որն իշխանությունն ստացել է ժողովրդից ընտրությունների ընթացքում, կրկնապատկում է պատասխանատվությունը: ‘’Կոչ եմ անում տրամադրվել ծանր, […]

Հունաստանում հաղթեց եվրոն

Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է գրանցել “Նոր ժողովրդավարություն” կուսակցությունը, որը կողմ է հանդես գալիս Եվրամիության ֆինանսական օգնությունը բյուջետային ծախսերի կտրուկ կրճատման փոխարեն ընդունելու նախաձեռնությանը: Կուսակցության հաղթանակը Եվրոպայում դրական է ընդունվել` վերջին ամսվա ընթացքում եվրոյի կուրսը հասել է մաքսիմումի, տեղեկացնում է “газета.ru”-ն: Ըստ Հունաստանի ներքին գործերի նախարարության տվյալների, որտեղ հրապարակվում են ընտրությունների արդյունքները, “Նոր ժողովրդավարությունը” […]

Ալեքսանդր Մանասյանը մեր խեղված կերպարի շտկումը դժվարին, բայց լուծելի խնդիր է համարում

Ճիշտ կլինի, որ այս ամենը քննարկենք վերջին 20 տարիների զարգացումների ֆոնի վրա՝  լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Արցախյան հիմնախնդրի եւ վերջինի՝տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին՝ նշեց ՀՀ ԳԱ թղթակից- անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսորԱլեքսանդր Մանասյանը: ՛՛ Վերջին 20 տարում Ադրբեջանը փորձել է ամրագրել այն կերպարը, թե ինքը միջազգային իրավունքի տեսանկյունից արդարացի է եւ իրավունք ունի պահանջել իր հողերի […]

Նժդեհի շիրիմի մոտ

Հունիսի 16-ին եւ 17-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր ուխտագնացություն Սպիտակավոր եկեղեցի (Սուրբ Աստվածածին), որտեղ ամփոփված են պետական, ռազմական, հասարակական եւ քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները: Հունիսի 16-ին ավելի քան 100 երիտասարդներ մաքրեցին եւ բարեկարգեցին եկեղեցու հարակից տարածքը: Իսկ հունիսի 17-ին շուրջ 80 երիտասարդ հանրապետականներ մեկնեցին Վերնաշեն գյուղ, որտեղից ոտքով բարձրացան դեպի Սպիտակավոր: Այնտեղ երիտասարդները […]

Եգիպտոսը կղեկավարի իսլամիստ-պացիֆիստը

Եգիպտոսի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է “Մուսուլման եղբայրներ” կրոնական կուսակցության թեկնածու Մուհամեդ Մուրսին: Ընդ որում, երկրի նոր նախագահը իսլամական շարժման իսկական հետեւորդը չէ, գրում է “Московский комсомолец”-ը: Ըստ Մուրսիի նախընտրական շտաբի տվյալների` նա ստացել է քվեների 52 տոկոսը: Մուրսին խոստացել է “լինել բոլոր եգիպտացիների նախագահը եւ ոչ ոքի հետ հաշիվներ չմաքրել”: Նա նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի