01 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրաժեշտ Ավստրիայի նախագահին

 Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կհանդիսանան հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացման եւ տնտեսական համագործակցության զարգացման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահին՝ հարավկովկասյան […]

Համատեղ վարժանքներն ավարտվում են

Հունիսի 25-ին մեկնարկել է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ ‘Փոխգործակցություն-2012’ համատեղ զորավարժությունների ռազմաքաղաքական փուլը, որում ներգրավված են ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների և պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ: Վարժանքների նպատակն է բարձրացնել համապատասխան կառույցների պատրաստվածության մակարդակը ռազմական դրության պայմաններում: Անցկացվող վարժանքների շրջանակում հունիսի 26-ին հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի […]

Նախագահական զբոսանք

Երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը զբոսնել են Հանրապետության հրապարակում, դիտել ‘Երգող շատրվանները’, ունկնդրել հատուկ Ավստրիայի նախագահի պաշտոնական այցի պատվին հնչող հայ եւ ավստրիական երաժշտական արվեստի գործեր: Հրապարակում գտնվող երեւանցիները ողջունել են երկու երկրների նախագահներին:  

Տոնական ընթրիք Ավստրիայի նախագահի պատվին

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի եւ տիկին Մարգիթ Ֆիշերի՝ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից այսօր տրվել է պաշտոնական ընթրիք: Նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում անդրադարձել է ինչպես երկու բարեկամ ժողովուրդներին կապող միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմությանը, այնպես էլ դարերի խորքից եկող հայ-ավստրիական ժողովուրդների առնչություններին, այդ թվում՝ […]

Համանախագահներից մինչեւ ԲՀԿ եւ Ռոբերտ Քոչարյան. ՀԱԿ առաջնորդի ելույթը հանրահավաքում /վիդեո/

Ներկայացնում ենք ՀԱԿ հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ. Սիրելի հայրենակիցներ, Թող տարօրինակ չթվա, որ Հայաստանի ներքին խնդիրները մի կողմ թողած, ելույթս սկսում եմ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի քննարկմամբ։ Դա բացատրվում է այդ բնագավառում տեղի ունեցած վերջին նշանակալի զարգացումներով։ Հունիսի 18-ին Մեքսիկայի Լոս Կաբոս քաղաքում հրապարակվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների՝ Ղարաբաղյան հակամարտությանը […]

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Եգիպտոսի նորընտիր նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորընտիր նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուրսիին: Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել հատուկ ջերմությամբ ու անմիջականությամբ և համոզվածություն է հայտնել, որ  դոկտոր Մուհամմեդ Մուրսին պաշտոնավարման ընթացքում ի զորու կլինի միասնաբար առաջ տանելու և նոր բարձունքների հասցնելու Հայաստանի […]

ԵԽ-ն այն հարթակը չէ, որի համար ԼՂ խնդիրը գերակա պետք է համարել. ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահ

Քիչ առաջ ԵԽԽՎ իրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովում  քննարկվել եւ ընդունվել է   Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին առնչվող զեկույցը, որ  ներկայացրել է գերմանացի պատգամավոր, ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակված  Քրիստոֆեր  Շտրասերը: Այս մասին  Ստրասբուրգից  Henaran.am-ին փոխանցում է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: “ Ադրբեջանական կողմը առավոտից մոբիլիզացրել էր իր ողջ լոբբիստներին, իր ողջ […]

ԼՂ հակամարտության գոտում մարդկության հանդեպ գործած հանցանքների համար պատասխանատու է Ադրբեջանը. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Հունիսի 25-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանության  հարցերին նվիրված քննարկմանը, որին մասնակցել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, հումանիտար հարցերով նրա տեղակալը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ մոտ հինգ տասնյակ պետությունների ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանը խոսելով, ԼՂ հակամարտության մասին՝  նշել է հակամարտության գոտում […]

ԵԽԽՎ-ն քննարկում է Ադրբեջանի քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցի հիման վրա կազմված բանաձեւը

Այսօր` հունիս 26-ին ԵԽԽՎ Մարդու իրավունքների ու իրավական հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել բանաձեւի նախագիծը, որը կազմվել է գերմանացի պատգամավոր Քրիստոֆեր  Շտրասերի` Ադրբեջանի քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցի հիման վրա, գրում է “Armenia today”-ը: Հանձանաժողովի նիստն անց է կացվել դռնփակ լրատվամիջոցների  համար, այդ պատճառով էլ առայժմ հայտնի չեն մանրամասները: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել է, […]

Նախագահը կմեկնի Բելգիա

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 27-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Հանրապետության նախագահը Բրյուսելում կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի