23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարելի է ենթադրել, որ ղարաբաղցիներն ապրում են ոչ թե նրա համար, որ ապրեն, այլ նրա, որ բավարարեն միջազգային դիտորդների սպասելիքները. Ա Իսկանդարյան

Մամուլի հրապարակումներից կարելի է ենթադրել, որ ղարաբաղցիներն ապրում են ոչ թե նրա համար, որ ապրեն, այլ նրա, որ բավարարեն միջազգային դիտորդների սպասելիքները: ԼՂ նախագահական ընտրությունների թեմայի շուրջ հետեւյալ կարծիքն արտահայտեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը հուլիսի 20-ին կայացած մամլո ասուլիսին:

Քաղաքագետի տեսանկյունից ընտրությունների վերաբերյալ ամենահետաքրքիր ասպեկտն այն չէ, թե ինչպես դրանք գնահատեցին եւ ինչ հայտարարություններ մենք լսեցինք տարածաշրջանից դուրս, այլ այն, թե ինչ քաղաքական իրականություն դրանք ցույց տվեցին: Ընտրությունները, նրա խոսքով, բավականին մեղմ են անցել: Իհարկե, եղել են խնդիրներ, եւ ներկա է եղել այն գործիքը, որը քաղաքագետն անավանում է “վարչական ռեսուրս”: “Դրանից խուսափել հնարավոր չէ, այն առկա է բոլոր հետսովետական երկրներում, իսկ Ղարաբաղը եւս հետսովետական երկրիր է”,-նշեց բանախոսը:

Իսկանդարայանն խոսեց նաեւ Ստեփանակերտի նոր օդանավակայանի բացումից: Նա նշեց, որ բացման կապակցությամբ Ադրբեջանում արդեն իսկ խուճապահար տրամադրություններ են, որոնց պատճառը ոչ թե հենց օդանավակայանի բացվելու փաստն է, այլ այն, թե ինչ դրական տեղաշարժեր են կատարվում Ղարաբաղում: Քաղաքագետը կարծում է որ նույն խուճապահար վերաբերմունքն էր նաեւ ընտրություների հանդեպ:

Բանախոսն անդրադարձ կատարեց նաեւ Եվրահանձնաժողովի բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայատարարությանը: “Նա չասաց, որ չեն ճանաչվում ընտրությունները: Նա ասաց, որ չի ճանաչվում սահմանադրական հիմքը”,-նշեց քաղաքագետը` հավելելով, որ ինքը համակարծիք է տիկին Էշթոնի հետ, քանի որ միջազգային հանրությունն իրոք չի ճանաչում ընտրությունների սահմնադրական շրջանակը` ԼՂ իրավական պետության  առկայության դեպքում: Միաժամանակ նա ընդգծում է այն փաստը, որ  չի ասվել  նաեւ, թե “ընտրությունները չեն ճանաչվել” եւ  դա առաջին անգամն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ