16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ժողովրդավարությունը` լրացուցիչ կռվան Արցախի համար. Պարույր Հայրիկյան

 “ Շատ ուրախ եմ, որ Արցախի ընտրությունների վերաբերյալ լուրջ ահազանգ չենք ստացել, դա ուրախացնող է, մանավանդ որ Արցախի վիճակը բավականին խնդրահարույց է մնում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով նախօրեին Արցախում կայացած նախագահական ընտրություններին, ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանի խոսքով,  ժողովրդավարությունն Արցախի համար լրացուցիչ կռվան պետք է լինի` ապացուցելո, որ ժողովրդավարական Արցախը չի կարող բռնապետական Ադրբեջանի կազմում լինել:

Պարույր Հայրիկյանն ասել է նաեւ, որ Հայստանում կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ նոր ասելիք չկա, որովհետեւ դրանք ուղեկցվեցին անցանկալի երևույթներով, և ընդհանուր առմամբ, խորհրդարանը շարունակեց մնալ դեռևս ոչ բավարար ներկայացուցչական: Հայրիկյանի խոսքով, Արցախում իրավիճակն այլ է, այնտեղ կա բարձր արժեք` ազգային անվտանգության ու ազգային ինքնության պահպանումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ