09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կրկին փոխհրաձգություններ` շփման գծում. սահմանում իրավիճակը հսկվում է

“Ղարաբաղի սահմանում իրավիճակը հսկվում է ԼՂՀ Պաշտպանության բանակի ուժերի կողմից: Այն լարված չէ, եւ անհանգստանալու կարիք չկա”: Այս մասին Henaran.am-ին հայտնել է ԼՂ ՊԲ  մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Ըստ նրա` առաջնային գծում կրակոցներ լինում են, սակայն դրանք միշտ էլ եղել են: Այս գիշեր եւս  շփման գծում  հրադադարի ռեժիմի խախտումներ են գրանցվել եւ փոխհրաձգություններ են լսվել: […]

Թուրք- ադրբեջանական հարաբերություններն այլեւվս նախկինը չեն. Ռ. Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցի համապատկերում առավել հատկանշական է համարում վերջինիս այցը Թուրքիա: Թուրք- ամերիկյան հարաբերություններում տեսնում ենք նոր մակարդակ, նշեց նա այսօր ՛՛Հենարան՛՛ակումբում լրագրողների հետ հանդիպմանը:՛՛Ճիշտ է՝ դրանք դեռեւս խիստ լարված են ու բարդ , բայց մենք տեսնում ենք որոշակի բարելավումներ՝ պայմանավորված Սիրիայի եւ Իրաքի գործոններով: Թուրքիան զենք է […]

Ադրբեջանի դիվիերսիաները հովանավորներ ունեն. Անուշ Սեդրակյան

Անդրադառնալով սահմանային բախումներին, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն այսօր լրագրոներին ասաց, թե հակառակորդի կողմից սահմանային բախումների հրահրումը խոսում է այն մասին որ Ադրբեջանն ուզում է հայտարարել, որ համաձայն չէ ստատուս-քվոյին: Վարդան Այվազյանի կարծիքով, որ օրը Ադրբեջանը վստահ եղավ, որ  կարող է  առավելություն ունենալ Հայաստանի կամ ԼՂՀ-ի նկատմամբ, “հաջորդ օրը պատերազմի մեջ կհայտնվենք”: Վարդան Այվազյանն ասաց, որ  այս […]

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

Հունիսի 11-12-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Իռլանդիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորը: Այցի ընթացքում Իռլանդիայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հունիսի 12-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Էեմոն Գիլմորի  բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս:    

Հեշտ է հանձնել ուրիշների պաշտոնները, բայց ոչ սեփական տնտեսական լծակները. Անուշ Սեդրակյանը` ԲՀԿ-ի մասին

“ԲՀԿ-ն հոգով- սրտով միացած է կոալիցիային”,-այսօր նման հայտարարություն արեց “Ազատ դեմոկրատներ“ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ հավելեց, որ իր կարծիքով` ԲՀԿ-ի ընդդիմություն լինելու մասին հայտարարություն չի լինի: Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիային, Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ, այստեղ խոսքը չի գնում հավասար գործընկերների մասին, ՕԵԿ-ը, ըստ նրա,  փոքր եղբոր կարգավիճակում է: Հարցին, թե արդյոք սա իշխանության սցենարն […]

Իսրայելի Կնեսետում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը

Վաղը` հունիսի 12-ին Իսրայելի Կնեսետի լիագումար նիստում քննարկում կլինի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի թեմայի շուրջ: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել “Մերեց” կուսակցության  պատգամավոր Զահավա Գալիոնը, ով արդեն ստացել է Կնեսետի խոսնակ, “Լիկուդ” կուսակացության անդամ Ռեուվեն Ռիվլինի երաշխավորությունը: Այս մասին գրում է իսրայելական “Հաարեց” թերթը: Թերթը նշում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության մասին քննարկումը չի սահմանափակվի […]

Դերենիկ Դումանյանը` նախարա՞ր

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում պարոն Դումանյանն ասաց, որ այս պահի դրությամբ որեւէ առաջարկ չի ստացել: Մեր դիտարկմանը, թե կընդունի այն, եթե ստանա, պարոն Դումանյանն արձագանքեց.’թե ստանամ, եթե չստանամ… եկեք թողնենք դա հետոյի համար”: Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ի` կոալիցիա չկազմելու […]

Զգուշացում. Ռուսական կործանիչները շարունակում են թռիչքները Հայաստանի երկնքում. “The New York Times”

Վերջին օրերին ռուսական կործանիչներն ավելի հաճախ են ուսումնական թռիչքներ  կատարում Հայաստանի երկնքում, ինչը հստակ զգուշացում է այն մասին, որ Ռուսաստանը կարող է միջամտել ցանկացած պահի Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճին, եթե իրավիճակը սրվի: Այս մասին գրում է The New York Times-ը, հղում անելով ՌԴ ռազմական ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Գորբուլին: Վերջինս հայտնել է , որ ռուսական կործանիչները տեղակայված […]

6 զոհ, 38 վիրավոր. Իրաքում կրկին լարված իրավիճակ է

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գնդացիրի կրակոցների արդյունքում 6 մարդ է  զոհվել, 38-ը վիրավոր են, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Կրակոցները տեղի են ունեցել Բաղդադի հրապարակում, որտեղ շիա ուխտավորները հավաքվել էին Մուսա ալ-Քադիմա իմամի կրոնական տոնին մասնակցելու համար: Լարվածության աճն Իրաքում կրկին կապված է 2 խոշոր համայնքների` սունիթների եւ շիաների միջեւ հակամարտության հետ: 1997-ի մարդահամարի համաձայն` Իրաքի բնակչության 66 […]

Մենք վճռական ենք մեր համազգային նպատակներին հասնելու ուղղությամբ. Շարմազանովը` Դավութօղլուին

“Թուրքիան համառորեն շարունակում է արհամարհել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները եւ խեղաթյուրել իրականությունը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ այսօր Թուրքիա եւ եվրաինտեգրում հասկացությունները հոմանիշներ լինել չեն կարող”,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին : Հիշեցնենք, Դավութօղլուն երեկ հայտարարել է, թե “երբ Հայաստանը դուրս կգա օկուպացված տարածքներից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի