12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԵԼ-ը կոչ է արել Բաշար ալ-Ասադին հրաժարական տալ

Արաբական երկրների լիգան կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին լքել նախագահի պաշտոնը` “հանուն երկրի փրկության”: Նման որոշում է կայացվել Դոհայում կայացած ԱԵԼ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, տեղեկացնում է “AFP”-ը:

“Ընդունելով այդ համարձակ որոշումը` Բաշար ալ-Ասադը կարող է վերջ դնել ավերածություններին եւ սպանություններին”,-հայտնել է Քաթարի ԱԳ նախարարը: Նա նշել է, որ այդ տեսակետն աջակցում են ԱԵԼ-ի անդամ բոլոր երկրները, բացի մեկից: Թե որ երկիրն է ձեռնապահ մնացել` քվեարկելու  ալ-Ասադի պաշտոնաթողման համար, նա չի հայտնել:

Բացի այդ, հանդիպման արդյունքում որոշվել է նաեւ կոչ անել սիրիական ապստամբներին եւ այսպես կոչված Սիրիական ազատագրական բանակին ձեւավորել ազգային միասնության անցումային կառավարություն: Որոշվել է նաեւ սիրիացի փախստականներին 100 մլն դոլարի չափով օգնություն հատկացնել:

Սիրիայի իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փորձերն առայժմ անարդյունք են եղել: Չիրագործված մնաց ԱԵԼ-ի եւ ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի խաղաղ կարգավորման ծրագիրը: Իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը, որոնք պատժամիջոցներ են նախատեսում սիրիական իշխանությունների դեմ` բռնությունները շարունակելու դեպքում, արգելափակվեցին Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից, որոնք ունեն վետոյի իրավունք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ