19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեզոքացնո՞ւմ են, թե՞ փոխարինում են Կարեն Կարապետյանի մտերիմներին

“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ  նախկին  գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, նույն ընկերությունում նշանակվել է տնօրենի օգնական: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, երեք օր առաջ աշխատանքից ազատվել էր Կարապետյանի մտերիմներից մեկը` գլխավոր տնօրենի տեղակալ Իշխան Կարապետյանը: Վերջինս ընկերությունում առանցքային մարդ էր համարվում: Ըստ մամուլի, չեզոքացնում են Կարեն Կարապետյանի մտերիմներին: Փաստորեն, ստացվում է այնպես, որ Կարեն Կարապետյանի […]

Թուրքիան պարտադրված է լինելու ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն Աղավնաձորում հանդիպել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպված լրագրողների համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցներին: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին` վարչապետը կարևորել է նման հավաքի անցկացումը և նշել, որ այն կրելու է շարունակական բնույթ: ‘Դուք գտնվում եք ‘պատերազմի’ ճակատում, ով հաղթի տեղեկատվական դաշտում, մարդկանց կարողանա ուղղորդել իր հոդվածներով, նա էլ կկառավարի […]

Վրաստանը տունն է բազմահազար վիրահայերի համար, որոնք մեր բարեկամությունը ամրապնդող կարևոր օղակ են. ՀՀ ԱԳՆ

 ‘Համոզված ենք, որ Վրաստանում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունները կնպաստեն մեր հարևան երկրում ժողովրդավարական արժեքների հետագա ամրապնդմանը,  քաղաքական և տնտեսական բարեփոխումների շարունակմանը՝ ի բարօրություն Վրաստանի եղբայրական ժողովրդի’,-պատասխանելով  Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Armnews ՀԸ-ը հարցին` ասել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանին: Ըստ ԱԳ նախարարի` Վրաստանի հետ Հայաստանին կապում են դարերի խորքից եկող ավանդական բարիդրացիականան […]

Հիացած եմ հայերի այն ձիրքով, որ ամենուր կարողանում են հաջողակ լինել. Բ. Իվանիշվիլի

“Վրացական երազանք” կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է “Новое время” թերթի գլխավոր խմբագրին տված հարցազրույցը: “Իմ պատասխաններից մեկը շփոթմունք է առաջացրել: Լրագրողի  հարցին, որը վերաբերում էր իմ եւ իմ ընտանիքի` Վրաստան վերադառնալուն, ես հանգամանալից պատասխան եմ տվել, սակայն թերթում հայտնվել է միայն իմ պատասխանի մի մասը, ինչը փոխել է ենթատեքստը: Ստացվել է այնպես, որ ես զարմանում […]

Մեզ համար ակնհայտ է, թե ով է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման արգելափակման պատճառը. շվեյցարացի պատգամավոր

“Մեր խորհրդարանական խմբի համար ակնհայտ է, թե ով է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման արգելափակման պատճառը: Ներկայումս դա թուրքական կառավարությունն է”,- այսօր  ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  շվեյցարական պատվիրակության համանախագահ Ուելի Լոյենբերգերը` անդրադառնալով  հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին: Լոյենբերգերի խոսքով, ցյուրիխյան արձանագրությունների նպատակն է ՀՀ-ին թույլ […]

Միջազգային հանրության թողտվությունը կարող է խրախուսել Ադրբեջանին` էլ ավելի հեռուն գնալ. շվեյցարացի պատգամավորը` Սաֆարովի արտահանձնման մասին

“Այս գործում Հունգարիայի դիրքորոշում  անընդունելի է,  իսկ Բաքվի դիրքորոշումը նողկալի է”,- այսօր  ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա բարեկամության խմբի եւ ՇՀ Շվեյցարիա –Հայաստան բարեկամության խմբի անդամների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  շվեյցարական պատվիրակության  համանախագահ Ուելի Լոյենբերգերը` անդրադառնալով  հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման գործարքին, որին հաջորդեց Ադրբեջանում նրան հերոսի կոչում շնորհելը: “Մենք […]

ԱԳ նախարարը ողջունեց շվեյցարացի պատգամավորների այցն Արցախ

Հոկտեմբերի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեյցարիայի խորհրդարանի “Շվեյցարիա-Հայաստան” բարեկամության խորհրդարանական խմբի պատվիրակությանը`  համանախագահներ Ուելի Լոյենբերգերի եւ Դոմինիկ դը Բյումանի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր  քսան տարիների ընթացքում թե´ փոխադարձ այցերի եւ թե´միջազգային տարբեր հարթակներում հաճախակի շփումների միջոցով, բնականոն հաճախականությամբ զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առնչությամբ: […]

Պուտինը 60-ամյակը կնշի ընտանիքի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծննդյան օրը կնշի ընտանիքի հետ, ոչ մի տոնական արարողություններ չեն լինի: Այդ մասին հայտարարել է նրա մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Սեպտեմբերի վերջին անցկացված հարցումների համաձայն` երկրի ղեկավարի պաշտոնում Վլադիմիր Պուտինի գործունեությունը դրական է գնահատում ռուսների 72 տոկոսը: Նրանց կարծիքով` Պուտինի աշխատանքի արդյունքում դրական փոփոխություններ են տեղի ունեցել Ռուսաստանի արտաքին քաղաքականության, պաշտպանողականության, […]

Թուրքիան միայնակ պատերազմ չի սկսի Սիրիայի հետ. թուրքագետ

Օրերս թուրք-սիրիական սահմանի վրա տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ պատերազմի հավանականության մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքով` Թուրքիան միայնակ պատերազմ չի սկսի Սիրիայի հետ, քանի որ այդ հարցում նրան պետք է ՆԱՏՕ-ի աջակցությունը, իսկ վերջինս պատրաստ չի: “Վերլուծաբանները նշում են, որ Միացյալ Նահանգներին մինչեւ նոյեմբեր Մերձավոր […]

ԱԱԾ-ն դեռ չի որոշել

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը դեռևս չգիտի, թե երբ է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրելու: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամլո խոսնակ Արծվին Բաղմանյանը: Մեր հարցին` ինչ է սպասվում Օսկանյանին, ԱԱԾ խոսնակը պատասխանեց` ժամանակը ցույց կտա: Հիշեցնենք, որ ԱԺ-ն նախօրեին բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը` զրկելով Վարդան Օսկանյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի