19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում էին

Սեպտեմբերի 18-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ […]

Կաղ հանգերով սոլիստ չես դառնա. Գալուստ Սահակյանը` ԲՀԿ-ին

“Չեի ուզի անդրադառնալ այդ հարցին, որովհետեւ չի կարելի կարեւորագույն  երեւույթները փորձել նեղ կուսակցական եւ  շահերով առաջնորդել: Պարզապես, քաղաքական  գործիչները պետք է մեկընդմիշտ իմանան, որ երբեւիցե կաղ հանգերով չեն կարող սոլիստ դառնալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն գնահատականը, թե իրենց կողմից առաջ քաշվող խնդիրները […]

ՀԱՊԿ-ի ներուժի աճի պարագայում մեծանում է խորհրդարանական բաղադրիչի նշանակությունը. Հովիկ Աբրահամյան

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն սկսեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության առաջին արտագնա նիստը: Նիստին մասնակցում էին Համակարգող խորհրդակցության անդամները, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀԱՊԿ-ի քարտուղարության պատասխանատու աշխատակիցներ, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ պաշտպանության նախարարության, ԱՊՀ ՄԽՎ-ի, ՀԱՊԿ ԽՎ-ի […]

Մինչ նախագահը ելույթ էր ունենում, թիկնապահը միզում էր հետին ֆոնին

ԱՄՆ-ի Օհայո նահանգում նախագահ Բարաք Օբամայի բացօթյա ելութի ժամանակ նախագահի թիկնապահներից մեկը կողքի խոտածածկ տարածքը շատ հարմար վայր է համարել իր բնական կարիքները հոգալու համար: Մինչ անկաշկանդ թիկնապահը միզելիս է եղել նախագահի հետին ֆոնին, ներկաներից մեկի ֆոտոխցիկը ֆիքսել է պահը:

Վահան Հովհաննիսյանը կասկածների մեջ տրամաբանութոյւն չի տեսնում

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը տրամաբանություն չի տեսնում այն կասկածների մեջ, որ Արցախում ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանին փոխվարչապետի պաշտոնը կշնորհվի ԼՂՀ նախագահական ընտրություններում Բակո Սահակյանին ՀՅԴ-ի սատարելու շնորհիվ: Այս մասին Հովհաննիսյանը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՛՛Արցախը չպետք է դիտել հայաստանյան պրիզմայով՛՛,-ընդգծեց բանախոսը:  Բացի դա Արցախը, ըստ Հովհաննիսյանի, բավական ինքնուրույն կառույց է, և այնտեղ […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է Երևանում անցկացվող “Փոխգործակցություն-2012” ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքի մասին: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքին եւ օրակարգային այլ խնդիրների:  

Սերժ Սարգսյանից` ձիով քայլ

“Հայտարարությունը Սաֆարովի հետ կապված շատ ճիշտ էր, ուժեղ եւ ազդեցիկ: Ես հավատում էի, որ դա շատ անկեղծ էր: Ես հույս ունեմ, որ նույն կոշտ դիրքորոշումը կլինի կոռուպցիայի եւ օլիգարխների դեմ պայքարում”,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին` կապված Սաֆարովի արտահանձնման եւ կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ նրա ելույթին, որտեղ նախագահը խիստ քննադատական գնահատականներ հնչեցրեց, […]

Կարեն Ավագյանը` բարեկամներին եւ չարակամներին

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև. “Այսօր մամուլն անդրադարձել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գործունեությանը և իբր թե իմ հնարավոր փոփոխությանը։ Շտապեմ հանգստացնել բոլոր բարեկամներին և հիասթափեցնել չարակամներին. մամուլի այս հրապարակումը հումորի դաշտից է, ոչ ավելին։ Այն նույնիսկ մեկնաբանման կարիք չունի։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը շատ կուռ […]

Սիրիացի ապստամբները նախագահին 25 մլն դոլար են գնահատել

Սիրիայի  ապստամբների Ազատագրական բանակը 25 մլն դոլար պարգեւ է առաջարկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին “ողջ կամ մահացած” հանձնելու դիմաց, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Ինչպես հայտնել է ապստամբների հրամանատարներից մեկը, առաջին հերթին պարգեւատրման մասին առաջարկությունն ուղարկվել է նախագահի շրջապատի անդամներին: Նրա խոսքով` խոստացված գումարը պատրաստ են վճարել Ազատագրական բանակին աջակցող ինչ-որ գործարարներ: Սիրիայի հակամարտության ընթացքում սա առաջին դեպքը […]

Մարդասպանին փառաբանելու ցանկացած քայլ անընդունելի է և դատապարտելի. Մեծ Բրիտանիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳՆ Եվրոպական հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնին: Քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգին և հեռանկարին վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների համակողմանի զարգացմանը և այդ համատեքստում՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացմանը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի