09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Օսկանյանը կվերադառնա Հայաստան ու կդառնա ԵԽԽՎ պատգամավոր

‘Խոսել ենք պարոն Օսկանյանի հետ, և ես կարծում եմ, որ նա չի հրաժարվի, և մենք առաջիկայում այդ փոփոխությունը կանենք’,-Henaran.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Օսկանյանը ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում կփոխարինի Նաիրա Զոհրաբյանին կամ Վահե Հովհաննիսյանին, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը հայտնեց, որ Վարդան Օսկանյանը հիմա Հայաստանում չէ, աշխատանքային խնդիրներով բացակայում է, սակայն նա համաձայնել է անհրաժեշտության դեպքում կատարել այդ փոխարինումը: ‘Դա տեխնիկական խնդիր է, մեկ րոպեի հարց է Ազգային ժողովի նախագահին գրել, որ այս պատգամավորին փոխարինում ենք մյուս պատգամավորով:

Պարոն Օսկանյանը սկզբունքորեն ասաց, որ դա քննարկելու հարց է, եթե լինի անհրաժեշտությունը, ապա կքննարկենք և կարող ենք անել’,-հավելեց Զոհրաբյանը: Հավանական է, որ փոփոխությունը կարվի այն ժամանակ, երբ Օսկանյանը վերադառնա Հայաստան:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանը պատրաստակամություն էին հայտնել ԵԽԽՎ պատվիրակության կազմում իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին :

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ