19 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ը դատապարտել է Սիրիային

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է սիրիական զորքերի կողմից թուրքական տարածքների ռմբակոծումը, որի արդյունքում 65 մարդ էր զոհվել, տեղեկացնում է “Associated Press”-ը: Խորհուրդը Դամասկոսից պահանջել է անհապաղ դադարեցնել միջազգային օրենսդրության խախտումները: Ինչպես նաեւ կոչ է արելՍիրիայի իշխանություններին հարգել հարեւան երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: Հարեւան երկրների միջեւ հարաբերությունների սրումը նավթի գնի կտրուկ աճի պատճառով եղավ: Սեւ […]

Բագրատյանը վարչապետին հրավիրում է հեռուստաբանավեճի

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի միջոցով Բագրատյանը Տիգրան Սարգսյանին և ԿԲ նախագահին հրավիրել է բանավեճի: ‘Կենտրոնական բանկի և Կառավարության հաշվետվության քննարկման ժամանակ արած իմ հարձակումները հունից հանել են Կառավարությանը և իշխող վերնախավին: Այսպես, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ես վիրավորել եմ իրենց և ուրեմն ինքն էլ մեզ պետք է վիրավորի: Արտակ Զաքարյանն իր հարցազրույցում […]

ԵԽԽՎ-ն չի կարող չի կարող ընդունել մարդասպանի փառաբանումը. Ա. Ռուստամյան

“Ինձ համար հատկապես տհաճ է լսել մարդասպանի գործողությունների արդարացումը, միտումնավոր սպանությունը չի կարող փառաբանվել, քանի որ այն կարող է կրկնություններ առաջացնել: Այս հանցագործությանն արդարցում չկա”,-հայտարարել է իտալացի պատգամավոր Ռենատո Ֆարինան` ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով քննարկումների ժամանակ: Պատգամավորը կոչ է արել մոռանալ հակամարտության պատմությունը եւ հաշվի առնել այն փաստը, որ հրադադարի ընթացքում […]

ՀՀԿ-ն թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում հաստատեց իր թեկնածուներին

ՀՀԿ-ն դեկտեմբերի 2-ին կայանալիք մեծամասնական ընտարակարգով թիվ 35 ընտրատարածքում կպաշտպանի  Արման Սահակյանի, իսկ թիվ 1-ում` Ռոբերտ  Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին լրագրողներին նիստից հետո տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս համոզված է, որ երկուսն էլ արժանի թեկնածուներն են եւ դեկտեմբերին ՀՀԿ խմբակցությունը համալրված կլինի նոր պատգամավորներով: Շարմազանովի խոսքով,  Օսկանյանի հարցը նիստում չի քննարկվել, քանի […]

Մարտի 1-ի գործը կարող է քննարկվել նաեւ “Ժառանգության” առաջարկած հանձնաժողովում. Ալեքսանդր Արզումանյան

“Քանի դեռ մարտի մեկի իրադարձությունները չեն բացահայտվել եւ կազմակերպիչները քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, ցանկացած ֆորմատ ողջունելի է: Այդ առումով այս հանձնաժողովը կարող է դրական դերակատարություն ունենալ` հաշվի առնելով նախորդ հանձնաժողովի տխրահռչակ փորձը”,-Henaran.am-ի հետ զրույցում` անդրադառնալով մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը, որը երկուշաբթի շրջանառության մեջ կդրվի, ասել է ԱԺ “Ժառանգություն” […]

Մարտի 1-ի գործով նոր հանձնաժողովի ստեղծման մասին նախագիծը շրջանառության մեջ կդրվի երկուշաբթի

          Մարտի մեկի գործով նոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագիծը շրջանառության մեջ կդրվի հոկտեմբերի ութին` երկուշաբթի օրը: Այս մասին  Henaran.am-ին ասել է խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Փաստաթղթի` այս շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ չդնելը նրա խոսքով` պայմանավորված է եղել զուտ տեխնիկական խնդիրներով: “Որոշման նախագիծն ու նախագծի հիմնավորումները տեխնիկական լրամշակման են ենթարկվել […]

Թուրքական խորհրդարանը հավանություն է տվել Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելուն

Թուրքական խորհրդարանն հավանության է արժանացրել է Սիրիայում ռազմական գործողություն իրականացնելու առաջարկը: Մեկ տարվա մանդատ է ներկայացվել միջսահմանային բանակային գործողությունների իրականացման համար, գրում է “Комсомольская правда”-ն: Նման որոշման համար պատճառ դարձավ 2 երկրների սահմանին` Աքչակալե քաղաքի տարածքում, տեղի ունեցած միջադեպը, երբ Սիրիայի տարածքից թուրքական քաղաքի վրա հրթիռ էին նետել, որի հետեւանքով 5 մարդ զոհվել էր, տասնյակները` […]

Նախագահն ու առաջին տիկինը շնորհավորել են միմյանց /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ առաջին տիկին Միշել Օբաման “Twitter”-ում շնորհավորել են միմյանց ամուսնության 20-ամյակի կապակցությամբ: Օբաման գրել է կնոջը. “20 տարի առաջ ես ամուսնացա իմ կյանքի սիրո եւ լավագույն ընկերոջ հետ: Շնորհավոր, Միշել”: Շնորհավորանքի հետ մեկտեղ նախագահը տեղադրել է նաեւ իրենց հարսանեկան լուսանկարը: Ի պատասխան ամուսնու շնորհավորանքին` Միշել Օբաման գրել է. “Շնորհավորում եմ, Բարաք: […]

Օսկանյանը պատգամավոր է եւ իր աշխատանքը պետք է շարունակի

‘Ամեն ինչ նորմալ է, պարոն Օսկանյանն, իհարկե, հաճախում է աշխատանքի’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի օգնական Բելլա Կարապետյանը: Քանի որ ԲՀԿ-ն բոյկոտել է ԱԺ-ի այս քառօրյայի նիստերը, Օսկանյանը ևս չի հաճախում Ազգային ժողով: ‘Նա պատգամավոր է և իր աշխատանքը պետք է շարունակի, սակայն ‘Բարգավաճ Հայաստանը’ բոյկոտել է այս քառօրյան, […]

Կարևոր պահերին Քոչարյանն իր խոսքն ասում է. Արամ Հարությունյան

‘ՀՀԿ-ն հայտնվել է մեկուսացման դաշտում, եթե չհաշվենք ‘Օրինաց երկիր’ կուսակցությանը, որը վաղուց դուրս է մղված կուսակցություն լինելու կարգավիճակից’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘Ազգային համաձայնություն’ կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը: Ըստ բանախոսի՝ ՀՀԿ-ի նպատակն էր այս ձևով հարվածել ‘Բարգավաճ Հայաստան’-ին, ինչը հաջողությամբ չպսակվեց: Մյուս խնդիրը, ըստ Արամ Հրությունյանի`  ընդդիմադիր դաշտում պառակտում մտցնելն էր, որը ևս չրաջողվեց: Վարդան Օսկանյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի