31 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծառուկյանը ձգում է ինտրիգը

Հավանական համարո՞ւմ է նախագահական ընտրություններում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` որպես ընդդիմության միասնական թեկնածու առաջադրվելու հնարավորությունը, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.”Նախագահական ընտրությունների մասին չենք խոսելու մինչեւ այն պահը, երբ կուսակցությունը հարկ չհամարի հայտարարությամբ հանդես գալ”: Հիշեցնենք, երեկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակել է նախագահական ընտրությունների թեկնածուների վերաբերյալ իր հարցումները, որոնց համաձայն` հարցվածների 32.4 տոկոսը ընդդիմության միասնական թեկնածու է համարում […]

Ինչու են նախագահի կայք էջում բացակայում Քոչարյանի հրամանագրերը

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանից քիչ առաջ խորհրդարանում  ԱԺ “Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, ինչու են ՀՀ նախագահի գործող կայք-էջում բացակայում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: “Ինչու չկա, ջնջված է “,-հարցրեց պատգամավորը: “Մեր կայք- էջը չի կատարում պաշտոնական իրավական բազայի դեր դրա համար կան այլ ռեսուրսներ` Արլիս եւ Իրտեկ: Ծանրաբեռնվածությունը սերվերի վրա,   թարմացումները […]

Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է ռուս պատգամավորների գրանցել որպես դիտորդ ընտրությունների ժամանակ

Հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն արտերկրում եւս անցկացնելու համար կբացվեն 45 տեղամասեր, այդ թվում` 3 տեղամաս Թուրքիայում, 2-ը` ԱՄՆ-ում, 2-ը` Իսպանիայում, 3-ը` Ուկրաինայում: Արտերկրում ընտրությունների մասնակցության իրավունք կունենա 42 հազար 613 քաղաքացի, հաղորդում է “Грузия-Online’-ը: Վրաստանի ԿԸՀ-ը հրաժարվել է ռուս պատգամավորների գրանցել որպես դիտորդ ընտրությունների ժամանակ: Իրենց որոշումը չինովնիկները բացատրել են նրանով, որ 2 երկրների […]

“Մուսուլմանների անմեղության” պատճառով Իրանը մտադիր է բոյկոտել “Օսկարը”

Իրանի իշխանությունները մտադիր են բոյկոտել “Օսկար“-ի մրցանակաբաշխությունը: Երկրի մշակույթի նախարար Մուհամեդ Հուսեյնի  խոսքով`  Իրանը կհրաժարվի կինոակադեմիային մասնակցել` իբրեւ բողոք “Մուսուլմանների անմեղությունը” հակաիսլամական ֆիլմի դեմ, ինչպես նաեւ այն պատճառով, որ “Օսկար“-ի կազմակերպիչները հրապարակայնորեն հանդես չեն եկել սկանդալային ֆիլմի դեմ: “Reuters”-ի հաղորդմամբ` Հուսեյնը  կոչ է արել մուսուլման բնակչությամբ մյուս երկրներին եւս հետեւել Իրանի օրինակին: Գործակալությունը հիշեցնում է, որ […]

Որովհետեւ վրացիներն ավելի քաղաքականացված են

Ի տարբերություն հայ հասարակության` Վրաստանի հասարակությունը ավելի պայքարող է` զգայուն իր շուրջը կատարվող բացասական երեւույթների նկատմամբ: Վրացական հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը Henaran.am-ի հետ զրույցում վրաց հասարակության  ակտիվությունը կապեց քաղաքական դաշտի հետ: “Քաղաքական դաշտն այնտեղ ավելի ակտիվ է, քաղաքական գործիչները փորձում են տարբեր առիթներ օգտագործել ու բողոքի ակցիաներ են կազմակերպում, հասարակությունը կարողանում է ցույցերի, բողոքների միջոցով արտահայտվել’,-ասաց […]

Արման Սահակյանը արժանի թեկնածու է. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը “Շիրակ” ֆուտբոլային ակումբի նախագահ, ՀՀԿ-ական Արման Սահակյանին սատարելու հարցը դեռեւս չի քննարկել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Միեւնույն ժամանակ Էդուարդ Շարմազանովը, արտահայտելով իր անձնական տեսակետը, նշեց, որ Արման Սահակյանը արժանի թեկնածու է. “Նա մայիսյան ընտրությունների ժամանակ Գյումրում առաջադրվել է եւ բավականին շատ ձայներ հավաքել: Կարծում եմ, որ բոլոր […]

ՀՀ նախագահը ցավակցել է Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ

Պավել Գրաչովի տիկնոջը՝ Լյուբով Գրաչովային ուղղված հեռագրում ասված է. “Խոր վշտով տեղեկացա Պավել Սերգեյի Գրաչովի մահվան մասին: Պավել Գրաչովը իսկական սպա էր, քաջարի դեսանտային, խիզախ և ազնիվ մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը, արժանացել Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը: Հայաստանում բարձր են գնահատում տաղանդավոր գեներալ Պավել Սերգեյի […]

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպի

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, նշեց, որ նախարարի այցի օրակարգը հրապարակված է: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով: Նախարարի օրակարգում նշված չէ նախարարների հանդիպման մասին, ըստ այդմ` նրանք […]

Վայոց Ձորի նախկին մարզպետը ոստիկան է ծեծել

Սեպտեմբերի 24-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ, 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը և հայտնել, որ գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սետրակյանը, իր համախոհներ` Երևանի Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի բնակիչ, ԲՀԿ անդամ, Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը […]

Հայտնի գործարարը խորհուրդ տվեց զբաղվել օլիգարխներով

‘Ժամանակն է իրերն իրենց անունով կոչել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով նախագահի՝ կառավարությանն ուղղված քննադատությունն՝ ասաց ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը: Վերջինս չի տեսել կառավարության խորհրդակցության տեսագրությունը, սակայն վստահ է, որ նախագահը ճիշտ է վարվել: Նա պետք է ժողովրդին ցույց տար, որ ինքն է լիդերը, բացի այդ, “ճիշտը ցույց տալը նախագահի պարտքն էր”: Հովնանյանի խոսքով՝ ոչ մի երկրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված