17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրենք ազատ են` թե ամբիոն ջարդելու թե գլուխ ջադելու … ԲՀԿ-ն կվերադանա ԱԺ

ԲՀԿ-ն մասնակցելու է հոկտեմբերի 22-ի քառօրյայի աշխատանքներին: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

‘Մենք անպայմանորեն մասնակցելու ենք, քանի որ Ազգային ժողովի ամբիոնը շատ կարևոր է մեզ համար’,-պարզաբանեց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, ԲՀԿ-ն բոյկոտել էր նախկին քառօրյայի նիստը, քանի որ կուսակցությունը վստահ է, որ իր խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին ԱԺ-ն չպիտի զրկեր անձեռնմխելիությունից:

Հարցին, թե ինչ տվեց այդ բոյկոտը կուսակցությանը կամ հենց Օսկանյանին, պատգամավորը պատասխանեց, որ բոյկոտը քաղաքական ակցիա է ու քաղաքական վերաբերմունք,  “վերաբերմունք են արտահայտել Գլխավոր դատախազի ‘իրավական որևէ հիմքից զուտ միջոնդությանը’: ‘Դա գործիք է, ցանկացած քաղաքական ուժ կարող է տարբեր դեպքերում այն իրագործել, ինչը և արեց ԲՀԿ-ն: Ես կարծում եմ, որ ճիշտ որոշում էր քառօրյային ու նման ֆարսի քվեարկելուն չմասնակցել’,-ընդգծեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Շատերը, ինչպես օրինակ ‘Հանրապետություն’ կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը, ԲՀԿ-ի բոյկոտն ու ելույթները որակել էր պայքարի թույլ միջոց: Մեկնաբանելով այս հայտարարությունները` Զոհրաբյանն ասաց.

‘Երբ որ իրենք կլինեն խորհրդարանում, և իրենք, եթե  հարմար գտնեն ամբիոն ջարդել կամ ինչ-որ մեկի գլուխը ջարդել, իրենք ազատ են` թե ամբիոն ջարդելու թե գլուխ ջադելու: Ես ասել եմ նաև, որ խորհուրդ եմ տալիս  մեզ չսովորեցնել ինչպես առաջ տանել մեր քաղաքական գիծը’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ