ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդները չեն հանդիպել նախագահական ընտրությունների թեմայով. Շարմազանով /վիդեո/
Հոկտեմբերի 11-ին կայացած ՀՀԿ գորածդիր մարմնի նիստում, ըստ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի, քննարկվեցին ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Մասնավորապես, արտահերթ ժողովներ եւ համագումար հրավիրելու հարցերն էին: Մինչեւ տարեվերջ թերեւս արտահերթ համագումարում ՀՀԿ-ն պաշտոնապես կհայտարարի նախագահական ընտրություններում կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի պաշտոնական առաջադրման մասին:
Շարմազանովն անդարդարձավ մամուլի այն հրապարակումներին, թե իբր ՀՀԿ-ն ժամանակ է տվել ԲՀԿ-ին կամ հանդիպել են հանրապետության նախագահն ու ԲՀԿ առաջնորդը եւ քննարկել նախագահական ընտրությունների թեման: “Դրանք իրականությունից հեռու են, բնականաբար, հանդիպում կարող է լինել, քանի որ Գագիկ Ծառուկյանը որպես Ազգային անվտանգության խորհրդի անդամ է”,-ասաց Շարմազանովը:
Նիստում պաշտոնանկությունների հարց չի քննարկվել: Դա եւս միայն մամուլում է արծարծվում, եւ Էդուարդ Շարամազանովը իր գործընկերներին խորհուրդ տվեց չհավատալ այդ լուրերին կամ դա համարել չար կատակ:
ՀՀԿ խոսնակի հարցազրույցի մանրամասները` տեսանյութում: