28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Քոչարյանը` ԲՀԿ-ակա՞ ն

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը,դիմում է ներկայացրել ԲՀԿ-ին անդամակցելու համար: Համենայն դեպս, ԲՀԿ-ի վերին էշելոններում դրա մասին արդեն խոսում են: Henaran.am-ի հետ զրույցում Քոչարյանի  գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին: “ Ասեմ, որ Քոչարյանն այս պահին Հայաստանում չի: Ես նման տեղեկություն չգիտեմ, կարծում եմ, եթե նման բան լիներ, ես […]

Քանակը որակի հետ կապ չունի. Հովիկ Աբրահամյանը` Վարդան Օսկանյանին

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, “Ազգային միաբանության” նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթից հետո վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երկու անգամ հնչեցրեց պարոն Օսկանյանի անունը: Վերջինս նախ ԱԺ նախագահից ճշտեց, թե քանի րոպե ժամանակ ունի, նոր սկսեց իր ասելիքը: “Մեկ րոպե, պարոն Օսկանյան”,-տեղեկացրեց ԱԺ նախագահը: “Երկու անգամ […]

Այս հայտարարությունը մի նպատակ ունի` զրպարտել ու վարկաբեկել անձամբ վարչապետին. Տիգրան Սարգսյան

“Մեր քաղաքական թիմն էապես հեշտացրեց իմ ելույթը: Մեր գործընկերներն անդրադարձան այն հարցերին, որոնք բարձրացվեցին այս դահլիճում”,-իր եզրափակիչ ելույթն այսպես սկսեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ծրագրի քննարկմանն, ամփոփելով իր խոսքը, Տիգրան Սարգսյանը շեշտեց.”Մենք անսխալական չենք, երբեւիցե այդպիսի դիրքորոշմամբ հանդես չենք եկել: Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեզնից պահանջել է, որ մենք մշտապես բաց եւ թափանցիկ լինենք […]

Մենք պաշտպանելու ենք կառավարությանը ժողովրդահաճո դեմագոգիայից. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագրի քննարկումը դրական գնահատեց ու շեշտեց.”Ինձ համար այսօր ավելի քան հստակ է, որ մենք կարողանալու ենք արդյունավետ աշխատանք կազմակերպել  ԱԺ-ում եւ  ունենք լավ խորհրդարան”: ԱԺ նախագահն ասաց, որ սխալ կլինի կարծել, թե իրեն ամեն ինչ դուր եկավ, բայց նա կարեւորեց.”Այս քննարկումը հանուն քննարկում էր”: Կառավարության ծրագրի քննարկումը, նրա խոսքով, այն […]

Որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, թե ԲՀԿ-ն կարող է ավելի մեծ պատասխանատվություն վերցնել. Նաիրա Զոհրաբյան

“Այո,  ԲՀԿ-ն  եղել է քաղաքական կոալիցիայի մաս և երբևէ չի խուսափել պատասխանատվությունից, այդ մասին մենք մշտապես ասել ենք, բայց  որևէ մեկի մտքով հանկարծ չանցնի, թե ԲՀԿ-ն կարող է վերցնել ավելի պատասխանատվություն կամ պատասխան տալ ավելիի համար, քան եղել է ԲՀԿ-ի իրական լիազորությունը և իրական ազդեցությունը”,-քիչ առաջ խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության անունից հայտարարեց […]

Կողմ` 75, դեմ`47. կառավարության ծրագիրն ընդունվեց

Կառավարության ծրագրի քննարկումը խորհրդարանում մոտեցավ ավարտին: ԱԺ խմբակցություններն իրենց դիրքորոշումն արդեն ներկայացրել են: ԱԺ ՀՅԴ, ԲՀԿ , ՀԱԿ եւ եւ“Ժառանգություն” խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու կառավարության ծրագրին: Ելույթ ունեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը, որոնք, բնականաբար, սատարում են կառավարության ծրագրին:  Քիչ առաջ […]

Նախկին վարչապետը փորձել է ինքնասպան լինել

Ռումինիայի նախկին վարչապետ Ադրիան Նեստասեն փորձել է ինքնասպան լինել այն բանից հետո, երբ երկրի Գերագույն դատարանը հասատատել է դատավճիռը` մեղադրելով նրան կոռուպցիայի մեջ, տեղեկացնում է “AFP”-ը: 2012-ի հունվարին դատարանը Նեստասեին 2 տարի ազատազրկման է ենթարկել կաշառակերության համար: 2004-ին, մասնակցելով նախագահական ընտրություններին, քաղաքական գործիչն ապօրինաբար 17 մլն դոլար է ստացել ռումինացի ձեռնարկատերերից իր նախըտրական քարոզարշավի համար: […]

Մադամ Կուկուշկա, ծիածանը 7 գույն ունի. մարքսիստը` Նաիրա Զոհրաբյանին /վիդեո/

Հայաստանի մարքսիսիտական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով կառավարության ծրագրին` մասնավորապես ասաց, որ  հասարակությունը բարցարձակ անտարբեր է թե կառավարության կազմին, թե կառավարության ծրագրին։ “Պատճառը ոչ թե ժողովրդի հիասթափվածությունն է, այլ ՀՀԿ խունտայից բացարձակ սպասելիք չունենալը”,-ասաց նա կառավարության ծրագրի վերաբերյալ: Իսկ թե ինչու են ԲՀԿ-ականները անխնա քննադատում այդ ծրագիրը` Հակոբյանը այդպես էլ գլխի չի […]

Էրդողանը Ֆրանսիայի նախագահին Թուրքիա է հրավիրել

Բրազիլիայում ընթացող “Ռիո+20” կայուն զարգացման կոնֆերանսի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Կես ժամ տեւողությամբ հանդիպման ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է 2 երկրների հարաբերություններում նոր էջ բացել` նկատի ունենալով Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագծի հետ կապված Թուրքիայի եւ Ֆրանսիայի հարաբերությունների բարդ փուլը: […]

Աշոտյանի լապտերն ու քաղաքական ռիսկերը

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կառավարության գործունեության ծրագրի երկօրյա քննարկումներից, բացառությամբ  մեկ-երկուսի, բավականություն է ստացել: Քիչ առաջ խորհրդարանի ամբիոնից նման հայտարարություն արեց Արմեն Աշոտյանն ու նշեց, որ քանի որ հնչած հայտարարություններն ու ելույթները բացառապես քաղաքական են, ինքն էլ քաղաքական հայտարարություն կանի: Արմեն Աշոտյանը դիտարկում արեց, թե ներկայիս խորհրդարանն այսօր կազմված է ներկա եւ նախկին իշխանություններից, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի