16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը խնդրում է

Ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը Հայաստանի կտրուկ արձագանքի առիթ դարձավ: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ զարգացումներ կան այս թեմայով: Լրագրողի հարցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. “Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը […]

ԵՄ ներկայացուցիչները կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ հրապարակային հայտարարություններից

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ եւ Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի ու Ընդլայնման եւ Հարեւանության քաղաքականության եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո խոսնակները հանդես են եկել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ներման վերաբերյալ հետևյալ հայտարարությամբ. “Բարձր ներկայացուցիչն ու Շտեֆան Ֆյուլեն մտահոգված են` տեղեկանալով, որ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով մեղադրվել եւ […]

Արգենտինայի ԱԳ նախարարը խորհրդարանում

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց  Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Ողջունելով նախարարին` պարոն Աբրահամյանը նշեց, որ  նրա այցը Հայաստան  նոր լիցք կհաղորդի   երկու եկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարեւորում է  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության  դինամիկ զարգացումը եւ  հետաքրքված է Լատինական Ամերիկայի երկրների, […]

Տալ մայրական բարոյական գնահատական. ՀՀԿ տիկնայք

ՀՀԿ Կանանց Խորհուրդը հայտարարություն է տարածել, կոչով դիմելով աշխարհի մայրերին: “Եվրոպան ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես մի օրինակելի մոդել` հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, հանդուրժողականության հիմնարար արժեքների վրա: Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող Հունգարիայի պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց… Երկիր մոլորակի բոլոր մարդկային անհատներին`անկախ նրանց կրոնական, ռասայական, սոցիալական և անհատական […]

Բաքուն հերքում է Բուդապեշտի հետ գործարքը

Ադրբեջանի ներկայացուցիչները  հերքել են այն տեղեկությունը, ըստ որի Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովի տարհանձնման դիմաց Բաքուն մեծ գումարներ է ներդրել Հունգարիայի պետական պարտքերը ծածկելու համար: Հունգարիայում Ադրբեջանի դեսպանը այդ լուրերն “անհեթեթ” է անվանել եւ բացառել է Բաքվի ու Բուդապեշտի միջեւ որեւէ գործարքի հավանականությունը, հաղորդում է “Reuters”-ը: “Ադրբեջանի նավթային ֆոնդը չի նախատեսում Հունգարիայի պետական պարտատոմսերում […]

“Բարգավաճ Հայաստան”-ը մեզ թշնամի կուսակցություն չէ և ոչ էլ հակառակորդ. Սերժ Սարգսյան

Գյումրիում քաղաքապետի ընտրություններ են: Հանրապետական կուսակցությունը սատարում է Սամվել Բալասանյանին: Ինչո՞ւ ոչ սեփական թեկնածուով: Այսօր Շիրակի մարզ աշխատանքային այց կատարած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողի խնդարնքով անդրադառնալով այս հարցին մասնավորապես նշել է. “Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, […]

Վրաստանը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արչիլ Չկոիձե

Հայկական եկեղեցիների խնդիրը Վրաստանում առկա է եւ այն հարկավոր է լուծել` ի օգուտ Վրաստանի քաղաքացի հայերի: Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է “Հերակլ 2-րդ” համայնքի ղեկավար Արչիլ Չկոիձեն, գրում է  “Երկրամասը”: Վրացական ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարը նաեւ շոշափել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: “Կարծում եմ, որ այն երկրում, որտեղ 300 հազար  էթնիկ  հայ […]

Միջազգային մամուլը Սաֆարովի հարցում միակարծիք է

Այս օրերին միջազգային մամուլը հեղեղված է  Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանին ներում շնորհելու փաստի արձագանքներով: Այսպես, “Associated Press”-ը ներկայացրել է “ԵԱՀԿ-ն դատապարտում է հայ-ադրբեջանական լարվածությունը” վերնագրով հոդվածը, որում մասնավորապես նշվում է. “Միջազգային բանակցողները կարծում են, որ ադրբեջանցի սպային ներում շնորհելը խոչընդտում է կողմերի միջեւ խաղաղություն հաստատելու գործընթացը: Ադրբեջանը, սակայն, արդարացնում է իր գործողությունները` պատճառաբանելով, թե Հայաստանն […]

Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման վերաբերյալ հայտարարություն է տարածել: “Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և “շահիդների պուրակը”, որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը: Սրանում համոզվածությունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` […]

“Ժառանգությունը” շրջանառության մեջ է դրել “Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին” նախագիծը

Այսօր ՀՀ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրել “Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից իրավամբ կճանաչվի Արցախի փաստացի կարգավիճակը` ելնելով այն հանգամանքից, որ Արցախի Հանրապետությունը լիարժեքորեն բավարարում է ինքնիշխան պետության համար սահմանված միջազգային օրենքի բոլոր նախապայմանները:        

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի