22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայրիկյանի շնորհիվ է, որ Դավիթ Հակոբյանն այսօր գաղութում չէ

 ‘Ես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչու եւ ինչպես որեւէ ողջախոհ մարդ կփորձի իրեն պատկերացնել  ինձ մրցակից ‘միայն գաղութում’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` պատասխանելով մարքսիստ Դավիթ Հակոբյանի այն հայտարարությանը, որ միայն գաղութում Հայրիկյանը կարող է նրա գաղափարական մրցակիցը լինել։

Հայրիկյանի խոսքով`վերջին շրջանում իրենք միմյանց հետ չեն շփվել, սակայն անցյալում ամեն հանդիպման ժամանակ Հակոբյանը իրեն բնորոշ վերամբարձ ոճով ջերմորեն բացականչում էր. ‘Ողջույն հայկական դեմոկրատիայի հիմնադիր Պարույր Հայրիկյանին’։

“Ըստ երեւույթին կամեցել է իրազեկվածի տպավորություն թողնել այն իմաստով, որ ինքը քաջատեղյակ է, որ Հայրիկյանը եղել է նաեւ գաղութներում։ Ես գնահատում եմ նրա իրազեկվածությունը եւ համոզված եմ, որ նա գիտե  նաեւ, որ մեր՝ իմ եւ իմ ընկերների պայքարի արդյունքում է, որ ինքն այսօր իր մարքսիստական կուսակցությունն ունի եւ ‘գաղութում’ չէ’,-նշեց Հայրիկյանը:

Վերջինս խորհուրդ է տալիս Հակոբյանին երբեք չասել, որ իրենք գաղութում չեն հայտնվի, քանի որ կյանքն անկանխատեսելի է:  ‘Ինչ վերաբերում է այնտեղ ինձ մրցակից լինելու իր պատրանքային ցանկությանը, ապա պիտի ասեմ, որ ես պարկեշտ եւ օրինավոր քաղաքական կալանավորների միջավայրում եմ միայն աջակիցներ ունեցել’,-հավելեց ԱԻՄ առաջնորդը:

Իսկ նախագահական ընտրություներում մարքսիստին մրցակից համարում է հարցին, Հայրիկյանը պատասխանեց, որ երբ ինքը որոշի դառնալ նախագահի թեկնածու, բոլորը հստակ կտեսնեն, որ իր հետ ոչ թե մրցել է պետք, այլ՝ համագործակցել։

‘Դավիթ Հակոբյան հայ մարդուն գնահատում եմ եւ կգնահատեմ, բայց  նրան մրցակից համարելու հարցին կկարողանամ պատասխանել միայն այն ժամանակ, երբ որեւէ մեկը հիշեցնի, թե նրա որ քաղաքական ներդրումն է, որ ենթակա է քննարկման կամ   վիճարկման’,-եզրափակեց Պարույր Հայրիկյանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ