16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Իմ թիմը “Ժառանգության” նախկին ֆրակցիան է. Իզաբելլա Աբգարյան

Անկուսակցական բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, որը խորհրդարանական ընտրություններին “Ժառանգության” ցուցակի 9-րդ հորիզոնականն էր զբաղեցնում, սեփական նախաձեռնությամբ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին է ներկայացրել ինքնաբացարկի մասին դիմում:

Henaran.am-ի հետ զրույցում Իզաբելլա Աբգարյանն այսօր ասաց. “Ես ինքնս առաջարկել եմ հենց առաջին օրվանից, որ եթե ստացվի այնպես, որ իմ պատճառով Անահաիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը դուրս մնան, ես պատրաստ եմ ցանկացած պահի իմ տեղը զիջել: Նման համաձայնություն եղել է, բայց ինձ չեն ստիպել, դա իմ նախաձեռնություն է եղել”:

Իզաբելլա Աբգարյանի խոսքով, երբ պարզ է դարձել, որ իր նշած գործիչները դուրս են մնացել ցուցակից, ինքը տրամադրել է Րաֆֆի Հովհաննիսյանին գրավոր փաստաթուղթ, որը սակայն , իրավաբանական ուժ չունի, քանի որ այն պետք է վավերացվի եւ թեկնածուն ինքը պետք է այն ԿԸՀ ներկայացնի:

Եղե ՞լ են արդյոք մասսայական ինքնաբացարկների դիմումներ, Իզաբելլա Աբգարյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո  թիմի ոչ բոլոր անդամների հետ է կապը պահպանվել:

Մեր հացրին, թե իր համար ընդունելի ՞ է ինքնաբացարկների միջոցով ինչ-ինչ հարցեր լուծելու նման գործելաոճը, բլոգերը պատասխանեց, որ չի կարծում, թե այստեղ իրավունքների խախտման մասին կարելի է խոսել, քանի որ նախ այդ փաստաթուղթը իրավաբանական ուժ չունի եւ երկրորդ, այստեղ պարտադրման մեխանիզմներ չեն գործել.”Իմ կամքին ոչ ոք չի բռնացել, ես ինքս ի սկզբանե առաջարկել եմ եւ համարում եմ դա հավատարմություն մեր թիմին”:

Հետաքրքրվեցինք, շարունակո ՞ւմ է իրեն թիմի անդամ համարել:  ”Թիմի անդամ ես ինձ միշտ կհամարեմ: Մտնելով այդ թիմ, ես ասացի, որ այնտեղ ես միշտ եմ եղել: Իմ թիմը “Ժառանգության” նախկին ֆրակցիան է, որի պատգամավորների հետ ես ընկերություն էի անում համագործակցում էի, նրանք նաեւ ինձ օգնում էին լուծել հասարակական խնդիրներ, որոնք ես փոխանցում էի նրանց: Այնպես, որ դա թիմ է, որը, անկախ նրանից, կլինի խորհրդարանում, թե ոչ` կուռ է եւ, որը կհամագործակցի միշտ` թեկուզ ԱԺ-ից դուրս”,- նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչու “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” միջեւ քաղաքական ճգնաժամ հասունացավ, Իզաբելլա Աբգարյանը դժվարացավ պատասխանել:

”Որքան հասկանում եմ, խոսքը գնում է պայմանավորվածությունների մասին, որոնցից տեղյակ չեն եղել թիմի մյուս անդամները, համենայն դեպս` ես: Դա եղել է երկու կուսակցությունների վերնախավերի միջեւ, եւ եթե այդ պայմանավորվածությունը եղել է ու խախտվել, բնական է, որ այսդպիսի ճգնաժամ կսկսվեր”,-Henaran.am-ին ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ