16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվս 2-ական թեկնածու է առաջադրվել թիվ 1 և 35 ընտրատարածքներում

Այսօր՝ ժամը 18.00-ին, լրացավ  Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում պատգամավորի լրացուցիչ ընտրություններում առաջադրման վերջնաժամկետը: Ինչպես արդեն հայտնել էինք, թիվ 1 ընտրատարածքում առաջադրվել են ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ի կողմից Ռոբերտ Սարգսյանը: Այս երկու թեկնածուներին այսօր ավելացել են ևս երկուսը՝ ՛՛Հայաստանի կանաչների միությունից՛՛՝Արմենակ Դովլաթյանը և ինքնաառաջադրված գործազուրկ Էդուարդ Պետրոսյանը:

Թիվ  35  ընտրատարածքում ՛՛Շիրակ՛՛ ֆուտբոլային ակումբի նախագահ, ՛՛Սովռանո՛՛ ՍՊԸ տնօրեն Արման Սահակյանին, ում առաջադրել է ՀՀԿ-ն, ավելացել են ևս երկու թեկնածուներ: Այսօր այս ընտրատարածքում ինքնաառաջադրվել են ՛՛Վիդիս դիսթրիբյուշն՛՛ ընկերության շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավար Արման Խաչատրյանը և  ՀՀՇ-ական Մուրադ Գրիգորյանը:

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են ԿԸՀ-ից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ