08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ-ն կքննարկի վաղը

Մայիսի 5-ին Սահմանադրական դատարանը կքննարկի ընտրություններից հետո քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելն արգելող ԸՕ համապատասխան դրույթը վիճարկող դիմումը, որը ներկայացվել է միասնական շտաբի նախաձեռնությամբ: Հիշեցնենք, որ ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ մասնակցությամբ ստեղծված միասնկան շտաբը, որի նպատակն է վերահսկողություն իրականացնել ընտրությունների նկատմամբ, հանդես էր եկել նման նախաձեռնությամբ, որին միացել է նաեւ “Ժառանգությունը”: 33 պատգամավորների կողմից ստորագրված […]

Եվրոպան կանգնած է Հայաստանի կողքին.Եվրոպա-Հայաստան խորհրդի հայտարարությունը

Այսօր Եվրոպա-Հայաստան խորհուրդը (ԵՀԽ)-ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Եվրոպա-Հայաստան խորհուրդը ողջ Եվրամիության եւ միջազգային հանրության մեծ մասի հետ համատեղ անհամբեր սպասում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը 2012 թ. մայիսի 6-ին: Մեծամասամբ Հայաստանի կառավարության, բայց նաեւ ընդդիմության, ԶԼՄ-ների եւ քաղաքացիական հասարակության դերակատարների պարտականությունը կլինի ապահովել, որ այս ընտրությունները նշանավորեն դեպի խոստումնալից ապագա ուղղված քայլ երկրի եւ նրա ժողովրդի […]

Արժե՞ արդյոք հանուն “Եվրատեսիլի” բանակցել Ալիեւի հետ. Spiegel

Մայիսի վերջին Բաքվում կայանալիք “Եվրատեսիլ” մրցույթի հետ կապված ավելի է մեծացել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի հանդեպ ուշադրությունը, մասնավորապես` մարդու իրավունքների ոլորտում: Գերմանական ‘Spiegel” ամսագիրը հրապարակել է Գերմանիայի ԱԳ նախարարության գաղտնի զեկույցը, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանում առկա են պետական ճնշումները: Եվրոպայի խոշորագույն հեռուսատատեսային իրադարձությունը` համաեվրոպական փոփ երաժշտության “Եվրատեսիլ” մրցույթը մայիսի 26-ին կկայանա մի երկրում, […]

ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի անեկդոտը ՀՀԿ-ի մասին է … /վիդեո/

“Ու՞մ օգտին եք քվեարկելու,”-հարցնում է մեկը մյուսին,-“դե իհարկե` Հանրապետականի”, -լինում է պատասխանը: Մյուսի պատասխանը` “դե լավ, ուզում ես մի ասա”,-նեղացած ասում է ընկերը: Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանարահավաքն սկսվեց այս անեկդոտով, որն օրերս ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանն էր լրագրողներին պատմել: ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանի խոսքով` 20 օր տեւաց ՀԱԿ-ի քարոզարշավը` սկսեցին Ապարանից, վերջացնում են Երեւանով, եւ հասկացան, […]

Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի մեր երկրում լավ ընտրություններ անցնեն. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մայիսի 3-ին, ընդունել է 2012-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունին եւ առաքելության շտաբի ղեկավար, ԱՊՀ գործկոմի բաժնի ղեկավար Եվգենի Սլոբոդային: Սերժ Սարգսյանը ողջունել է ներկայանալի կազմով Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող Համագործակցության անդամ պետությունների դիտորդներին եւ վստահություն հայտնել, […]

Նախընտրական չափալախ, թե դանակահարություն

Աժ թիվ 29 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ թեկնածու Վահագն Մարտիրոսյանի համախոհների եւ մասնավորապես վստահված անձի` Գեւորգ Մելքոնյանի նկատմամբ մայիսի 2-ին  Լեռնապատի գյուղապետ` Վանո Եղիազարյանի մերձավորների կողմից  բռնարարք է կատարվել: Այս մասին լրագրողներին ասել է թեկնածուն: Նրա խոսքով, Իր  համախոհների եւ համայնքի ընդդիմադիր բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության արդյունքում, գյուղապետի որդին դանակով հարվածել է համայնքի […]

Շատ գործ, քիչ աղմուկ. ՀՀԿ առաջնորդը նոր միտք է շրջանառում

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական հանդիպում է ունեցել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ: Իր և իր գլխավորած կուսակցության անունից Հանրապետական կուսակցության նախագահը խոստացել է աշխատանք արդյունքի՛ համար և ո՛չ թե գովազդի: “Ես ունեմ պարզ սկզբունք. շատ գործ, քիչ աղմուկ: Եվ ընդհանրապես, մեր փոքր երկիրը վերջին հարյուրամյակում այնքան աղմուկ է լսել, […]

Երեւանի կենտրոնը կաթվածահար է

ԲՀԿ-ն կաթվածահար է արել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: Մատենադարանից Օպերա իջնող հատվածն ամբողջությամբ փակ է, մեծ խցանումներ են առաջացել, տաքսիները կամ չեն աշխատում, կամ հրաժարվում են սպասարկել: Հանրահավաքին թրջված քաղաքացիները  շտապում են հեռանալ քաղաքի կենտրոնից:  

Ուրուգվայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն: Այցի ընթացքում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը: Մայիսի 4-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի  բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամուլի ասուլիս: Լուիս Ալմագրոն […]

Իրենց “հոժար կամքով” եկել էին Ծառուկյանին լսելու, բայց ԲՀԿ հանրահավաքը խափանվեց, /վիդեո, ֆոտո/

Մատենդարանի մերձակա հրապարակում  կայանալիք  ԲՀԿ հանրահավաքը անբարենպաստ եղանակը եւ հորդ անձրեւը խափանեցին:  Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, Կոտայքի մարզից, եւ հատկապես Աբովյան քաղաքից բազմաթիվ ավտոբուսներ էին շարված Մատենադարան տանող ճանապարհի երկայնքով:                                   ԲՀԿ հանրահավաքին հասցրեց կարճ ելույթ ունենալ ԲՀԿ-ական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի