16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մենք ունենք մեր թեկնածուն եւ նրա շուրջ ենք համախմբվում. Արմեն Մարտիրոսյան

“Հերքում եմ նման տեսակետը”,- Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հայտարարությանը, թե ամերիկյան ուժային կենտրոնների հետ սերտ կապեր ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր-Քոքոբելյանի միջեւ ստեղծված լարվածությունը արեւմուտքի խրախուսմամբ է տեղի ունեցել, որի նպատակն է Րաֆֆի Հովհաննիսյանին հասկացնել, թե վերջինս պատրաստ չէ այս փուլում գնալու նախագահական ընտրությունների, եւ որ նա պետք է զիջի արեւմուտքի համար ընդունելի այլ թեկնածուին` Վարդան Օսկանյանին,  ասել է “Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

“Այս պահին մենք ունենք մեր թեկնածուն եւ մենք մեր թեկնածուի շուրջ ենք համախմբվում”,- շեշտել է Արմեն Մարտիրոսյանը:

Henaran.am-ի հարցին, թե կարո՞ղ է ստեղծվի մի իրավիճակ, երբ “Ժառանգությունը” սեփական թեկնածուվ հանդես չգա, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է.” Դուք ցանկանում եք, որ ես կոնկրետ մի հարցի պատասխանեմ, որը մեր առջեւ կանգնած չէ: Տարբեր իրավիճակներ կարող են լինել, թե ինչպիսին կլինի իրավիճակը, մենք դրան համապատասխան որոշում կկայացնենք”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ