16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նալբանդյանն ընդունեց ներկայացուցիչների պալատի անդամին

Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Դեն Բարթընին (Dan Burton): Ողջունելով հյուրին` ԱԳ նախարարը գոհունակությամբ նշեց, որ  ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ երկկողմ համագործակցությունը արձանագրում է իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակը, ներառելով  բազմաթիվ ոլորտներ: Նախարարը մեծապես կարեւորեց օրենսդիր մարմնի […]

Երիտասարդը շտապողականություն է դրսեւորել. “Ֆլեշի” Բարսեղը` ԲՀԿ խոսնակին

“ՖԼԵՇ” ՍՊԸ-ն արձագանքել է ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանի`  “Իրատես de facto” թերթի հոդվածի պատասխան-հայտարարությանը: “Տիգրան Ուրիխանյանը բավականին երիտասարդ է, հետևաբար` շատ էմոցիոնալ, ուստի շտապողականություն է դրսևորել` նման կերպ արձագանքելով “Իրատես de facto” թերթի հոդվածին:  Նախ, լինելով ԲՀԿ մամուլի խոսնակ, պետք է լավ տեղեկացված լիներ, որ Գագիկ Ծառուկյանի և Բարսեղ Բեգլարյանի միջև որևէ հակասություն գոյություն չունի, […]

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ում շուրջ երկու տասնյակ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին: Ողջունելով դեսպաններին, ԱԳ նախարարը նշեց, որ այս տարի նշվում է ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակը եւ այս տարիներին Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերել կազմակերպության գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում եւ նպաստել կառույցի արդյունավետության եւ հեղինակության […]

Երիտասարդին ձերբակալել են նախագահի հանդեպ հակակրանքի պատճառով

Երիտասարդ ամերիկացին բանտում է հայտնվել նախագահի հանդեպ ատելության համար, հաղորդում է  “CNN”-ը: Տղամարդը, մարիխուանա ծխելուց հետո, Twitter-ի իր բլոգում արտահայտել է իր հակակրանքը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ` հետեւյալ բառերով. “Այսօր երեկոյան ես կսպանեմ Օբամային“: Հատուկ նշանակման ջոկատի աշխատակիցները չեն հավատում, որ երիտասարդն ահաբեկիչ է, սակայն Օբամայի վրա կրակելու սպառնալիքների համար նրան կարող են ձերբակալել: Սպառնալիք-հաղորդագրությունը ձերբակալված […]

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսին

Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրաքի փոխվարչապետ Ռաուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ փոխվարչապետ Շաուեյսի գլխավորած` Իրաքի ներկայացուցչական պատվիրակության այցելությունը կխթանի տնտեսական փոխգործակցությունը, եւ ընդգծեց, որ այցն ունի նաեւ կարեւոր քաղաքական ազդակ: Նախարարը հույս հայտնեց, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում, առավել […]

Նավթային շահերը վեր կդասվեն եվրոպական արժեքներից այնքան ժամանակ, քանի դեռ կա նավթ. փորձագետ

“Ադրբեջանը պետք է իմանա, որ Հայաստանը պաշտպանված է, որից հետո հնարավոր է համակեցություն  Ադրբեջանի հետ”,- կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` լրագրողների հետ հանդիպմանը խոսելով “Սաֆարովի գործի հետ կապված տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները” թեմայի շուրջ: “Ադրբեջանից  մշտական վտանգ է սպասում Արցախին եւ Հայաստանին, հետեւաբար մեր սահմանները պետք է լավ ամրացված  լինեն: Մեր պետական սահմանը  վերածվել է […]

Ես պատերազմ տեսած մարդ եմ. ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ դեսպաններին

ՀՀ նախագահը հանդիպել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ: Ներկայացնում ենք նախագահ Սարգսյանի խոսքը դեսպանների հետ հանդիպմանը. “ԵԱՀԿ-ն շատ կարևոր կազմակերպություն է Հայաստանի համար և ոչ միայն այն պատճառով, որ այդ կազմակերպության շրջանակներում են ստեղծվել մի քանի ինստիտուտներ՝ Մինսկի խումբը, Բարձր մակարդակի պլանավորման խումբը, ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցչի ինստիտուտը, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, այլ […]

Բացահայտ սպառնում է վարչապետին

Ներկայացնում ենք Տիգրան Ուրիխանյանի արձագանքը թերթերից մեկի հրապարակմանը  (պատասխան լրագրողի հարցին): “Պարոն Ուրիխանյան, այսօր օրաթերթերից մեկում հրապարակում կար երկրի ազգային անվտանգության խորհրդի կազմի մասին ու տեսակետ, որ Գագիկ Ծառուկյանի իմացությունը չի բավարարում նման բարձր մարմնում ներկայացված լինելու համար”։ “Մինչ ավելի մանրամասն պատասխանելը, ուզում եմ մի փաստ արձանագրենք. Գագիկ Ծառուկյանը այս պահին երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն […]

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտություն է հայտնում վարչակազմին եւ Կոնգրեսի անդամներին

Ամերիկայի Հայկական Համագումարը երախտապարտ է վարչակազմին եւ Կոնգրեսի անդամներին իրենց նախնական հայտարարությունների համար` ի պատասխան այն նորություններին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ սպային կացինով սպանելու համար մինչ վերջինս քնած էր. հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը: Երկու սպաները Հունգարիայում մասնակցում էին ՆԱՏՕ-ի 2004թ. “Գործընկերություն հանուն […]

ԱԳ նախարարն ընդունեց Շվեդիայի միգրացիոն եւ ապաստանի քաղաքականության հարցերով նախարարին

Սեպտեմբերի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի միգրացիայի եւ ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրյոմին, ով Երեւան է ժամանել մասնակցելու “Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը` ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում” ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողովին: Ողջունելով հյուրին`  նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախարարը նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի