Նախագահը քարտ-բլանշ է տվել կառավարությանը. Տիգրան Սարգսյան
Հանրապետության նախագահը հստակ ֆիքսեց, որ ինքը դժգոհ է գնումների գործընթացից, եւ դա չի վերաբերում կառավարության ամբողջական գործունեությանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա նշեց, որ կառավարությունը հավատարիմ է նախագահի որդգերած սկզբունքին, որ բացթողումների եւ թերությունների մասին խոսելու ենք հրապարակային:
Հանրությունից ոչինչ չենք թաքցնելու: Վարչապետի խոսքով, նախագահի քննադատությունը պետք է դիտարկել այս ենթատեքստով: “Մենք հանրապետության նախագահի քննադատությունը դիտարկում ենք որ դա քարտ-բլանշ է, որը տրվել է կառավարությանը` գնումների գործընթացում կարգուկանոն հաստատելու համար եւ ավելի խիստ մոտեցումներ ենք դրսեւորելու, ինչը դուք տեսնում եք”,-ասաց վարչապետը:
Նրա խոսքով, կադրային բոլոր փոփոխությունները որ իրականացվում են նպատակ ունեն շտկելու վիճակը: “Նախագահի քննադատությունը տեղին էր, այսօր մենք ունենք հնարավորություն օգտվելու այդ քարտ բլանշից եւ վճռական գործողություններ իրականացնելու՞,-ասաց նա:
Լրագրողների այն հարցին, թե ստացվում է, որ ատկատների մասին նախագահը վերջին չորս տարիներին ոչինչ չգիտեր, նոր իմացավ եւ վարչապետի վրա “ջղայնացավ”, կառավարությունը սկսեց այդ հարցով զբաղվել, Սարգսյանը պատասխանեց. “Ձեր դիտարկում ը կոռեկտ չէ, որովհետեւ սոցիալական բնագավառում մեր բացահայտումները տեղի են ունեցել երեք տարի առաջ: Վարչապետի խոսքով, բազմաթիվ այլ բնագավառներում եւս եղել են բացահայտումենր, այնպես որ գնահատականը նոր է տեղի ունենում եւ տեղին չէ: Ըստ նրա, այդ բացահայտումների արդյունքում պետբյուջեն տնտեսել է միլիարդավոր միջոցներ եւ դրանք հրապարակայնացվել են:
Նախագահի քննադատությունը վերաբերում է նրան, որ կառավարության գործողությունները պիտի լինի վճռական եւ ժամանակի կորուստ չպետք է լինի: