28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն աշխարհի ամենաբռնի երկրներից է. Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչի հարցազրույցը “Huffingtonpost”-ին

Դե…Ինչպես գիտեք, այս բանը նաեւ բազմաթիվ անգամ ընդգծվեց Բաքվում վերջերս կայացած “Եվրատեսիլ” մրցույթի ընթացքում` Ադրբեջանն այսօր աշխարհի ամենաբռնի երկրներից մեկն է, ինչ վերաբերում է ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների հարգմանը: Վերջերս հրապարակված տարբեր զեկույցներ իրենց հերթին լույս են սփռում այսօր Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած ընտանիքի կողմից ահռելի նավթադոլլարների հափշտակման եւ վերջինիս կողմից եվրոպացի քաղաքական պատասխանատուների կաշառման […]

Բաշար ալ-Ասադը խոստովանել է, որ իր երկրում պատերազմ է ընթանում

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը խոստովանել է, որ ներկա պահին իր երկրում “իսկական պատերազմ” է ընթանում, հաղորդում է սիրիական պետական “SANA” գործակալությունը: Համապատասխան հայտարարություն Ասադն արել է սիրիական նոր կառավարության առաջին նիստին: Նախագահը պահանջել է նախարարների կաբինետից գործի դնել բոլոր ունեցած ռեսուրսները` պատերազմում հաղթելու համար: Ինչպես նշում է “Reuters”-ը, ալ-Ասադը երկրի իրավիճակը երբեք չի գնահատել որպես […]

Խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում. Սարգսյան-Էշթոն հանդիպման օրակարգից

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն: Հանրապետության նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի […]

Ադրբեջանը “մշակել է” սեփական մեթոդիկան քաղբանտարկյալների վերաբերյալ

Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովն իր անհամաձայնությունն է հայտնել Քրիստոֆ Շտրասերի զեկույցում նշված տվյալների հետ, ըստ որի  Ադրբեջանի 90 քաղաքացիներ քաղբանտարկյալներ են համարվում: “Ի տարբերություն Եվրախորհրդի, մենք կարծում ենք, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Ադրբեջանում միայն կոնկրետ հանցագործությունների մեջ մեղադրվող բանտարկյալներ են: Չնայած այն բանին, որ նրանցից ոմանք զբաղվում են քաղաքականությամբ: Դա Ադրբեջանի […]

Վարչապետը մասնակցել է Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները: Մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, մեր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ: Զրուցակիցները լայն անդրադարձ են […]

Կասկած չկա, որ Ադրբեջանն ագրեսոր է. Էդուարդ Շարմազանով

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ, միաժամանակ Հայաստանին անվանելով օկուպանտ երկիր: Ինչպես հաղորդում են ԱԺ հասարակայնության եւ  տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Մամեդյարովը նշել է.՛՛Այդ պահը հստակ պետք է նշվի հայտարարություններում. հարկավոր է անվանել ագրեսորին՛՛,-նշել է […]

ՍԾՏՀ գագաթաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկման տեղը չէ. ՀՀ արտգործնախարարի տեղակալ

Երեկ Ստամբուլում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման 20-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովը, որին նախորդեցին ՍԾՏՀ Արտգործնախարարների խորհրդի հատուկ նիստն ու կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի արտահերթ նիստը:   Գագաթաժողովին ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:   Իր ելույթում նախարարի տեղակալը ընդգծեց անցած 20 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակներում […]

Այդ հարցը կտաք Լեւոն Տեր-Պետրոսյանին. Պետրոս Մակեյան /վիդեո/

“Համամիտ չեմ,  որ երեկվա հանրահավաքում նոր լիդերի տարբերակ հնչեց եւ անուն, մեսիջը եղել է, բայց Օսկանյանը դեռ պետք է ԱԱԾ գործին պատասխան տա, բայց մեր կուսակցությունը հստակ ձեւակերպել է, որ պետք է ձեւավորվի նոր ուժային կենտրոն, եւ դրա կազմակերպիչը պետք է լինի ՀԱԿ-ը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ  Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթի շեշտադրումներին, ասաց  […]

Կարեւորվել է ՀՀ եւ ՉԺՀ դատական համակարգերի միջեւ համագործակցությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Ձյան Բիսինին: Նախագահը ողջունել է հյուրին եւ ընդգծել, որ բոլոր ոլորտներում հայ-չինական համագործակցությունը զարգանում է, երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները տարեցտարի ավելի են ամրապնդվում, ինչի վկայությունն է նաեւ ՉԺՀ Գերագույն դատարանի պատվիրակության այցը Հայաստան: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են ՀՀ եւ ՉԺՀ դատական […]

ՀԱԿ-ը պառլաամենտ մտավ իշխանության բարի կամքի շնորհիվ. Պետրոս Մակեյան

ՀԱԿ-ի մասնակցությունը ԱԺ նիստերին իմաստավորված է մի պարագայում, եթե ՀԱԿ-ը կրկին շարունակում է հրապարակային գործունեությունը:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, “Ժողովրդավարական  հայրենիք’’ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ հավելեց, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը մեկ քայլ առաջ երկու քայլ հետ է գնում: “Վերջին չորս տարում վարչախումբը կարողանում է շատ ավելի թատերականացված ներկայացնել գործընթացները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի