22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը` միացեք դատական գործընթացին

“Պայքար Օլիգարխիայի Դեմ” ֆեյսբուքյան խումբը պահանջում է վերականգնել ՀՀ քաղաքացու ընտրելու սահմանադրական հիմնարար իրավունքը` անկախ նրա բնակության կամ ժամանակավորապես գտնվելու վայրից: Այսօր արտերկրում ապրում կամ ժամանակավորապես գտնվում են մեկ միլիոնից ավել ՀՀ քաղաքացիներ, որոնց զգալի մասը ըստ սահմանադրության ունի ընտրելու իրավունք: Սակայն տվյալ քաղաքացիները փաստացի զրկված են այդ իրավունքից, քանի որ հնարավորություն չունեն ընտրություններին մասնակցելու: ՀՀ համապատասխան մարմիններից պահանջում ենք վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների  ընտրություններին մասնակցելու իրավունքը` արտերկրում գտնվող ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ծառայությունների միջոցով, ինչպես նախկինում դա արվել է:

Ներկայիս վարչակազմի կողմից արտերկրի քաղաքացիների միտումնավոր ձայնազրկումը հետապնդում է միայն մեկ նպատակ` ամեն գնով կեղծել ընտրությունները եւ կրկին անգամ վերարտադրվել: Մայիսյան ընտրությունների մասնակիցների ուռճացված թվերը վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները օգտագործում են արտերկրի ՀՀ քաղաքացիների քվեները կեղծ ձայներ գրանցելու եւ իրենց հանցագործ օլիգարխիական լուծը վերարտադրելու նպատակով: Արդյունքում մենք ունենք  Ազգային Ժողով, որտեղ կեղծիքների եւ ընտրակաշառքների միջոցով “ընտրված” մեծամասնությունը օգտագործվում է որպես բութ գործիք եւ հլու հնազանդ կատարում վարչակազմի ցանկությունները:

Առջեւում նախագահական ընտրություններ են: Նկատի ունենալով, որ նախկինում հասարակական տարբեր խավերի կողմից հնչեցված, արտերկրի ընտրական իրավունքը վերականգնելու կոչերը արհամարվել են, միանում ենք ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը, որի նպատակն է վերականգնել արտերկրի ՀՀ քաղաքացիների ընտրություններին մասնակցելու իրավունքը դատական գործընթացի միջոցով: Այս ուղերձով դիմում ենք արտերկրի բոլոր ՀՀ քաղաքացիներին՝ միանալ առաջարկված գործընթացին եւ վերականգնել ընտրելու իրենց սահմանադրական իրավունքը, հետեւելով դրա համար նախատեսված ուղեցույցին: Նաեւ կոչ ենք անում բոլոր մտահոգված քաղաքացիներին, հասարակական-քաղաքական կազմակերպություններին եւ կուսակցություններին նույնպես արձագանքել եւ միանալ այս կարեւոր պահանջին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ