13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծառուկյանը` նույն Ռոմնին է,Փաշինյանը` բարիկադնիկ

Ընդդիմությունը, ճիշտ կվարվի` նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելով: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ  հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: ‘Ենթադրենք Տեր-Պետրոսյանն իր ամբիցիաները թողնի, Հովհաննիսյանը ևս, մնացած փոքրիկ խաղացողներն էլ մոռանան իրենց ամբիցիաները, և միավորվեն կամ ԲՀԿ-ի թեկնածուի շուրջ, կամ բոլորի համար հարմար անկուսակցական թեկնածուի’,-ասաց Շաքարյանցը:

ԲՀԿ-ից, որպես միասնական թեկնածու, նա չի տեսնում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Փոխարենը քաղաքագետի համոզմամբ  ԲՀԿ-ից միակ թեկնածուն կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: ‘Օսկանյանը ոչ խարիզմատիկ ֆիգուրա է, որևէ մեկը նրան ձայն կտա՞, երբևիցե լսե՞լ եք` նա ոնց է խոսում, քաղաքական գործիչը պետք է լինի նաև հռետոր կամ գոնե մեծահարուստ, ինչպես Ծառուկյանն է: Ռոմնին ով է, նույն Ծառուկյանն է, գուցե ավելի վատ տարբերակով’,-պարզաբանեց Շաքարյանցը:

ՀԱԿ-ում ևս բացի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանից նա որեւէ մեկին չի տեսնում: ‘Փաշինյանը կիսագրագետ լրագրող է, բարիկադնիկ, չի կարող լինել ամբողջ ազգի ղեկավար’,-ասաց նա: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ևս չի համապատասխանում նախագահի պաշտոնին:

‘Եթե Զուրաբյանը երկու-երեք անգամ գնացել է Մոսկվա, չգիտես` ում հետ է հանդիպել, ու կոպիտ ասած` չի հասել քիչ թե շատ նշանավոր կաբինետները, ոչ մի բան չի փոխել. բանագնացը դառնա առաջնորդ` շատ է նրա համար’:

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոքբերտ Քոչարյանին, ապա, քաղաքագետի խոսքով, Քոչարյանի քայլերը ընդհանրապես չկան:  ‘Ոչ պաշտոնապես հնարավոր է` նա հանդիպում է բոլոր կուսակցությունների հետ: Եթե այս ուժերը չդրսևորվեն Հայաստանի թեկնածու ունենալու հարցում, այդ դեպքում Քոչարյանը կարող է հանդես գալ, վերադառնալ մեծ քաղաքական կյանք’,-եզրափակեց քաղաքագետը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ