23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետը չբացառեց ՀՀԿ-ԲՀԿ նոր հուշագրի ստորագրման հնարավորությունը

“Քաղաքական գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ այս պահի դրությամբ ես ոչինչ չեմ կարող բացառել, բայց փաստը մնում է փաստ, որ այս պահի դրությամբ  մենք ունենք հայտարարություն, որը ստորագրել է “Օրինաց երկիր” կուսակցությունը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը եւ “Հանրապետական” կուսակցությունը, այն մասին, որ նախագահական ընտրությունների ժամանակ նրանք պաշտպանելու են գործող նախագահին”,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր համարում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում ի դեմս Գագիկ Ծառուկյանի կամ Վարդան Օսկանյանի միասնական թեկնածու հանդես գա եւ արդյո՞ք ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հնարավոր է նոր հուշագրի ստորագրումը:

Տիգրան Սարգսյանի խոսքով, այս պահի դրությամբ առկա է այս   փաստաթուղթը եւ այլ փաստաթուղթ ՀՀԿ-ում այս պահի դրությամբ  չի քննարկվում:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ԲՀԿ-ական որոշ գործիչներ հայտարարում են  որ մատնանշված փաստաթուղթն ուժը կորցրած է, որովհետեւ ԲՀԿ-ն այլեւս իշխանական կոալիցիայի մաս չի կազմում, Տիգրան Սարգսյանը պատասխանեց.”Ես պարոն Ծառուկյանից այդպիսի հայտարարություն չեմ լսել”:

Լրագրողների ճշտող հարցին, թե առաջիկայում նախատեսվում է նոր հայտարարություն ստորագրել, վարչապետը հստակեցրեց.”Այո, ես ոչինչ չեմ բացառում, որովհետեւ երբ կմոտենան ընտրությունները, բնականաբար կհստակեցվի, թե ովքեր են ցանկանում մասնակցել այդ ընտրություններին եւ իհարկե, ոչ մի բան այս պահի դրությամբ չեմ բացառում,  որ կարող են լինել նոր համաձայնագրեր, նոր հուշագրեր, որտեղ կֆիքսվի, թե  քաղաքական ուժերը ինչ դիրքորոշում պետք է ունենան ընտրությունների ժամանակ”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ