12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օսկանյանը` ԲՀԿ-ի առաջինը /լրացված/

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս մասին որոշումը գրեթե հաստատված կարելի է համարել: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այս կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ   ԲՀԿ-ն դեռ որեւէ  որոշում չունի: Մեր հարցին, թե ամեն դեպքում հավանակա՞ն է, որ ԲՀԿ […]

Էհ Րաֆֆի, Րաֆֆի …. ամոթ մըզի /ֆոտո,վիդեո/

Մինչ Ազատության հրապարակում կմեկնարկեր Րաֆֆի Հովհաննիսյանի տոն-հանրահավաքը, հրապարակում հավաքվածները երգում-պարում էին … Փոխվել է հրապարակի մթնոլորտը: Չկա “պայքար-պայքարը”, Տեր-Պետրոսյանի “ռեմիքսն” ու “Հիմա”-ն:  Հիմա ուրիշ է. Րաֆֆու հարթակիցները ազգային-ազատագրական երգերի տակ են պարում: Անհույս, անծրագիր, անկանխատեսելի պայքար: Չէ հաստատ սա էն պայքարը չի, ու հրապարակը դատարկվում է, հույսն էլ` խանձարուրում խեղդվում … Ու պիտի դեռ երգե՞ն՝ […]

Օբաման պարտվել է նահանգապետի ընտրություններում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրը` Աբոնգո Մալիկ Օբաման, պարտվել է նահանգապետի ընտրություններում Քենիայում: Նախնական տվյալներով` նրա օգտին Սիայա նահանգի բնակիչների ընդամենը մեկ տոկոսն է քվեարկել, որի շնորհիվ էլ նա հայտնվել է 3-րդ տեղում:  Ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին Օբաման հայտարարել էր հունվարին: “Եթե իմ եղբայրն ԱՄՆ-ում այդքան բան է անում իր ժողովրդի համար, ինչու […]

9 զոհ, 14 վիրավոր` Աֆղանստանում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում

Առնվազն 9 մարդ զոհվել եւ 14-ը վիրավոր են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում, հաղորդում է “Reuters”-ը: Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարության շենքի մոտ: Պայթուցիկը գործարկել է ահաբեկիչ-մահապարտը, ով հեծանիվով է երթեւեկելիս եղել: ՊՆ ներկայացուցչի խոսքով` բոլոր զոհերը քաղաքացիական անձինք են:  Հատկանշական է, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության […]

Բանտախուց մտնելուց առաջ նա ժպտաց… էպոսագետը կիսվում է

Էպոսագետ, ՀՀ նախագաի թեկնածու Վարդան Սեդրակյանը, որը կասկածվում է նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ, ”Ֆեյսբուք” սոցիալական ցանցում կիսվել է իր պատմվածքով, որը տպագրվել է ”Գարուն ” ամսագրում: Ներկայացնում ենք այն ամբողջությամբ: ”Երբ եկավ երկիր, արև էր, գարուն: Ձյունը հալվել էր, և գետերը վարար հոսում էին: Գարնան առաջին ծաղիկները դուրս էին եկել երկրի երես […]

Երեքը՝ մեկում. 168 ժամ

Երեկ երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել “Բարգավաճ Հայաստանի” (ԲՀԿ), Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) եւ “Ժառանգության” ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԲՀԿ-ից քննարկմանը մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, իսկ “Ժառանգությունից”` Ռուբիկ Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը: Քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու հնարավորության հարցը, եւ կողմերից յուրաքանչյուրը […]

Րաֆֆու պայքարն անծրագիր է, բայց կազատագրեն Սյունիքն ու Արարատը /վիդեո/

Ելույթ ունենալով Ազատության հրապարակում` “ժառանգության ” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ խոսեց իր մարզային հանդիպումների մասին, այնուհետեւ ներկայացրեց շաբաթ եւ կիրակի օրերի ծրագրերը: Ըստ նրա`  հայ ժողովուրդը` տղամարդ, թե կին , այս օրերին հղի է: ” Հղի ենք հայրենասիրական ոգով, հղի ենք պայքարով, հղի ենք հաղթանակով”,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հաջորդ հանրահավաքը Երեւանում կլինի մարտի 10-ին` կիրակի օրը, […]

Կիթառի հնչյունների ներքո ‘’գժական մարտի 8’’-ը տարածեցին Երեւանում /ֆոտո, վիդեո/

Կիթառի հնչյունների ներքո մի խումբ երիտասարդներ այսօր Երեւանի փողոցներում գարնանային ջերմ, սիրառատ տրամադրությունն էլ ավելի ռոմանտիկ կդարձնեն: ‘’Մեր երաժշտության շնորհիվ էսօր ռոմանտիկա պետք է հաղորդվի, ոչ թե ռաբիսի տեսքով, այլ լավ երաժշտությամբ, օրինակ` շանսոնի միջոցով : Նոր էստեղ կանգնել էր ավտոմեքենա ու ռաբիսը քոքել, այսինքն` մեր ազգի մեջ փորձում են ռաբիսն արմատավորել: Մենք կփրձենք հակառակն […]

Րաֆֆիի տոն-հավաքը բազմամարդ չէ

Ազատության հրապարակում մեկնարկեց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած հանրահավաք-տոնը: Նկատենք, որ ի տարբերություն նախորդ հանրահավաքների, մարտի 8-ի հավաքն այնքան էլ բազմամարդ չէ եւ հիմնականում հրապարակում տղամարդիկ են: Հանրահավաքը բացեց քաղաքացիական ակտիվիստներից մեկը: Շնորհավորելով բոլոր կանանց` նա ասաց, որ այսօր ինքն է վարելու հավաքը եւ ելույթ ունեցողներին փորձելու է խոսափող տրամադրել: Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին հարթակում […]

Երբ սկսում են չվաստակած դափնիներ կիսել, միասնականության գաղափարը վտանգվում է. Անուշ Սեդրակյան

‘’Օբյեկտիվ պայմանները, ամբողջ նախընտրական փուլն ինձ հուշում է, որ այդ միասնականությունը մի քիչ կասկածի տակ է, բայց ես հույս ունեմ ավելի լավ  զարգացումների: Միգուցե հնարավոր դառնա’’,-այսօր անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու ընդդիմադիր դաշտին ուղղված ՀԱԿ-ի գաղափարին, – Henaran.am-ին այսօր ասել է‘’Ազատ դեմոկրատներ’’ի–ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանը : Անուշ Սեդրակյանը չի կարծում, որ այստեղ անգամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի