15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընտրողների թիվն աճել է 202 346-ով, մինչդեռ մարդահամարն այլ բան է փաստում

“Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն” (ԹԻՀԿ) ՀԿ-ն իրականացնում է 2013թ.-ի նախագահական ընտրությունների ընտրական թվերի էլեկտրոնային մոնիթորինգ: Թրանսփարենսի Ինտերնեյշնլ ՀԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացեց “Ընտրական թվեր էլեկտրոնային մոնիթորինգ” ծրագրի նախնական արդյունքները, որով համադրվել են մարզերի մշտական բնակության և ընտրողների թվաքանակները, ինչպես նաև վեր են հանվել ընտրացուցակներում տեղ գտած յուրահատուկ տվյալներ: Մոնիթորինգի տվյալներով, համաձայն […]

Ներքին, բայց ոչ ազդեցիկ ուժերի ձեռքի գործը կարող է լինել. Իսագուլյան

‘’Ազգային անվտանգություն’’ կուսակցության ղեկավար, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ  Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կազմակերպված մահափորձին  եւ անիմաստ համարել արտաքին ուժերին ուղղված մեղադրանքները: ‘’ Ներքին, բայց ոչ ազդեցիկ ուժերի ձեռքի գործը կարող է սա լինել, ավելին՝ հանցագործներին քիլլերներ չի էլ կարելի անվանել’’,-նկատել է Իսագուլյանը: Բանախոսը կարծիք է հայտնել, […]

Մեծամիտ չէ, կեղծ կեցվածք չի ընդունում, չի խուսափում մեղքի բաժնից … ձոների շքերթը շարունակվում է /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Ապարանում ընտրողներին ասաց, որ ինքը տարբեր հանդիպումների ժամանակ խնդրում է, որ ժողովուրդը իրեն քվեարկի, եւ այդ խնդրանքից չի ամաչում: “Ես չեմ ամաչում խնդրել, քանի որ մեծամիտ չեմ, կեղծ կեցվածք չեմ ընդունում եւ չեմ խուսափում ինձ հասանելիք մեղքի բաժնից: Կան քաղաքական գործիչներ, որոնք այս օրերին ի հայտ են գալիս եւ նրանց […]

“Րաֆֆին սկսել ա շառ-շուռ անել … իրանք կպցնում, իրանք պոկում են”

Այս պահին Ապարանի Մշակույթի դահլիճում  կազմ ու պատրաստ սպասում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի: “Բոլոր թեկնածուների՞ն եք այդպես դիմավորում”,-հարց ուղղեցինք Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանին: “Տո խի՞ պտի բոլորին դիմավորեմ, իմ նախագահն ա, դիմավորում եմ: Բոլոր թեկնածուները գալիս են, իրենց լավ չեն պահում, օրենքի խախտում են անում”,-նշեց քաղաքապետը` հավելելով, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը դեռ 10 […]

Ինչ կոչ է անում Փաշինյանը ընտրողներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր բլոկում  փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված կոչով դիմել է հանրությանը: Փաշինյանն իր բլոգում մասնավորապես գրում է.”ՀՀ նախագահի ընտրություններ” վերնագրված առաջիկա միջոցառումը, որ նշանակված է փետրվարի 18-ին՝ ոչ միայն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված տրամաբանությանը, այլեւ հակասում է դրան: Սահմանադրությամբ նախատեսված ընտրություններում ժողովուրդը պետք է որոշում կայացնի, […]

Դա ցույց է տալիս այդ կառույցի բարոյական մակարդակը. Մակեյանը` Զուրաբյանի հայտարարության մասին

‘’Ժողովրդավարական հայրենիք’’  կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողներին ասաց, որ մամուլից է տեղեկացել ՀԱԿ կուսակցության ստեղծման մասին: Նա նշեց, որ ՀԱԿ դաշինքի անդամները վիրավորված եւ վրդովված են այդ հայտարարությունից: ‘’Բոլորն էլ իրավունք ունեն քայլեր անելու, կուսակցություն ստեղծելու, բայց պետք է գործընկերային, մարդկայն էթիկետը պահել’’,-ասաց Մակեյանը: Թեեւ Մակեյանը համաձայն է, որ ՀԱԿ անվանման , այսպես ասած` […]

Խի՞ եք նախագահին ձյունով դիմավորում. էդ հարց ա՞, որ տալիս եք … /վիդեո, ֆոտո/

Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը Henaran.am-ի հետ զրույցում բնական համարեց, որ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանին դիամվորում են ձյան հաստ շերտով: Նկատենք, որ Ապարանի մշակույթի տան մերձակա հրապարակը այսօր էր տրակտորը մաքրում ձնաշերտից: “Ապարանի ձմեռը ուրիշ ա, շատ ա գալիս, դե մենք էլ ինչքան հասցրել՝ մաքրում ենք: Հիմա էլի մաքրում ենք, դրա համար կանգնած […]

Իվանիշվիլիի դեմ մահափորձ է պատրաստվում

Վրաստանի տեղեկատվա-հետախուզական բյուրոյի նախկին ղեկավար Իրակլի Բատիաշվիլին հայտարարել է, որ նախկին չինովնիկների մի խումբ հեղաշրջում է կազմակերպում: Նրա խոսքով` խումբը պատրաստվում է հոկտեմբերյան ընտրությունների շեմին ոչնչացնել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, գրում է “Коммерсант”-ը: Բատիաշվիլին պարզաբանել է, որ չարագործները լայն ցանց ունեն Վրաստանում եւ կարող են մեծ ֆինանսական ռեսուրսներ երկրից դուրս հանել: Նա նաեւ ընդգծել է, որ […]

Վայ, դու ե՞ս, մեր Րաֆֆի՞ն ես… Րաֆֆին եղբայրների հետ էր /ֆոտո, վիդեո/

”Ժառանգության” առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր` փետրվարի 14-ին վաղ առավոտյան այցելեց Կոտայքի մարզի Գառնի գյուղ: Այստեղ թեկնածուն շրջեց փողոցներում, ողջունեց առևտրի կենտրոնների աշխատակիցներին: Հովհաննիսյանին ողջունելու էին եկել մի քանի աշակերտներ: Թեկնածուն, իմանալով, որ իր դպրոցից եկել են իրեն տեսնելու` ասաց, որ վերադառնան: ”Շատ ուրախ եմ, մեծ հպարտություն եմ զգում, դուք եք հույսը Հայաստանի, և […]

Ձեռքերը գցել են փրփուրներին եւ Քոչարյանի աջակցությանը, սա արդեն վերջն է /վիդեո/

‘’Ժողովրդավարական հայրենիք’’ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ նախօրեին ‘’հաճախորդների’’ կողմից տարածված ‘’պատարաստի հայտարարությունը’’ մեկ նպատակ էր հետապնդում, այսօրվա ասուլիսի թեման շեղել ներհակական խնդիրներից եւ մասնավորապես ‘’Լեւոնի վերջին շրջանի քոչարյանապաշտական զեղումներից’’ / նկատի ունի ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին,-խմբ/: Մակեյանն ասաց, որ այդ հայտարարությանն անդրադառնալ չի ուզում, քանի որ իրենց լրատվական ծառայությունն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի