28 Մարտի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ

Ապրիլի 25-26-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն կկատարի Ռուսաստանի Դաշնություն։ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն  տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ։ Մոսկվա այցելության շրջանակներում նախատեսված է Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ՌԴ Դաշնային խորհրդի […]

Րաֆֆին չի կարող իրադրությունը փոխել` նախագահ կմնա Սերժ Սաևգսյանը

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ հետընտրական զարգացումները, որտեղ գլխավոր դերակատարը ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էր, ավարտվել են: ՛՛Նախագահական ընտրարշավը նաև քաղաքական առումով է ավարտվել, նաև հետընտրական զարգացումները, որ մշտապես լինում են մեր երկրում, ավարտվել են՛՛,-կարծում է Իսկանդարյանը: Henaran.am-ի հարցին, թե Հովհաննիսյանը շարունակում է այցելել մարզեր և չի ճանաչում իր պարտությունը, ինչպիսին […]

Ֆարմանյանը զարմացած է որոշ կուսակցապետերի մտավարաժանքի կարողության վրա /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարամանյանը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին` այսօր “Հենարան” ակումբում մասնավորապես  ափսոանք հայտնեց, որ “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնվեց նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին` գլխավորելու Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, ապա Ս. Ֆարմանյանը ուրախ է, որ խորհրդարանում ներկայացված ուժերը պայքարում են Երեւանի համար: “Բնական եւ օրինաչափ չեմ կարող սակայն համարել […]

՛՛Քոչարյանը մասնակցեց և վերջ՛՛

 ՛՛Այս քսան տարիները ցույց են տալիս, որ ընդդիմությանը հակացուցված է կիսել իշխանությունն այս վարչախմբի հետ. այդ քաղաքական գործիչը, ով էլ լինի, կորցնում է իր հեղինակությունը՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` վերլուծելով հետընտրական շարժման զարգացման հնարավորությունը: Նա նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանության մաս կազմի, կկորցնի իր ընտրազանգվածը և դրական ընկալումը: Հովհաննիսյանը […]

“Նախագահ ջանին” Կոլյայիչի հանդիպմանը հետեւեց ընդդիմադիր դառնալու տենդը

Լրագրող Կարմեն Դավթյանն է ֆեյսբուքյան հարնագրում անդրադառնում Վարդան Օսկանյանի ընդդիմադիր կոչին, մասնավորապես նշելով. Շաա՜տ հետաքրիքիր էր: Կոլյայիչը հանդիպեց շատ “նախագահ ջան’-ին, ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերեցին: Անմիջապես հետեւեց Օսկանյանի ընդդիմադիր դառնալու տենդը: Ինչո՞ւ` վախ կա՞, որ Ծառուկյանին Սերժը “վերցնում” է ամբողջապես՝ ֆուկ անելով ԲՀԿ արմատական թեւին: Հա՞: Թե՞… Ուրիշ ի՞նչ ու ո՞ւմ է “հետապնդում” Օսկանյանի հանկարծահաս […]

Օսկանյանի հայտարարությունը ԲՀԿ-ի հանդեպ հակաքարոզչություն է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի կարողացել անտարբեր մնալ ԲՀԿ կուսակցության քաղաքապետի թեկնածու նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան հայտարարության հանդեպ: Նա մի քանի կետով հանգամանորեն պատասխանել է Վարդան Օսկանյանին, նշելով որ ԲՀԿ թեկնածուն առաջնորդվում է սուբյեկտիվ մոտեցումներով: Արմեն Աշոտյանի գրառումը այսպիսին է. Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում իր տեղը Հայաստանի քաղաքական քարտեզում:  Եվ Օսկանյանի կարծիքը, […]

Իրանը բարձրաձայն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը

Իրանի խորհրդարանի փոխխօսնակ Աբութորաբիի կողմից գործընկերների, պետական պաշտօնատարների, քաղաքական ու մտաւորական պարսիկ շրջանակների ներկայութեամբ Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթի բարձրաձայնումը բնութագրելի է որպէս աննախընթաց.- 1 – Զբաղեցնող հանգամանքի մակարդակի առումով,   2- Քաղաքական (արտաքին) պահի եւ մասնաւորապէս Իրան-Թուրքիա ոչ այնքան ջերմ փոխյարաբերութիւնների առումով:   Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի միջոցով ամենամեայ կարգով պարսիկ բարեկամների ու պաշտօնական լսարանի համար […]

՛՛Ոչ մեկը կռուտոյ չի՛՛

՛՛Բարև Երևան՛՛ դաշինքը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում յուրաքանչյուր օր առավոտյան սկսում է այցելել մարդկանց բնակարաններ տարբեր վարչական շրջաններում, քարոզչական երթ էլ են անում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, որ բոլոր մարզպետները հանձնարարություններ են տվել իրենց ենթականերին, որ նրանք ներկայացնեն իրենց բնակիչների՝ Երևանում բնակվող  այն […]

ԱՄՆ-ը Իրանին “շատ հստակ ազդանշան է տվել”. Պենտագոն

Վերջին ժամանակներում ամերիկյան զենքի` Իսրայելին կատարած վաճառքի ամենախոշոր պայմանագիրը  “շատ լավ ազդանշան” է Թեհրանի համար` վերանայելու իր քաղաքականությունը եւ հրաժարվելու իր միջուկային ծրագրերից: Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, հաղորդում է “France 24”-ը: Պենտագոնի ղեկավարի վեցնօրյա մերձավորարեւելյան շրջագայությունն սկսել է Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում: Նրա այցի հիմնական պատճառը տարածաշրջան ավելի քան 10 մլրդ արժողությամբ […]

Հայրիկյանը երկար կբուժվի

ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ  Պարույր Հայրիկյանի վիրահատությունը հաջող ելք է ունեցել: Այդ մասին նա գրառում է արել  իր ֆեյսբուքյան էջում:Պարույր Հայրիկյանը նախապես գրել էր,որ իրեն բավականին բարդ վիրահատություն է սպասվում և մի քանի օրով իր և իր առաղջությամբ մտահոգ անձանց կապը կնդհատվի: Այժմ նա իրեն բավականին լավ է զգում և պատրաստ է էլեկտրոնային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի