01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ովքեր են պատգամավորների օգնականները. դիմում էթիկայի հանձնաժողովին

Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ հիմք ընդունելով “Հետք” ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված “Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները”  վերտառությամբ հոդվածը,[1] որն անդրադառնում է պատգամավորի օգնականի ինստիտուտին և այն համալրելու  պրակտիկային, մասնավորապես, ընտանիքի անդամներով կամ ազգականներով  այդ հաստիքը համալրելուն:

Համաձայն “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի “Պատգամավորը կարող է ունենալ երկու օգնական, որոնցից մեկն աշխատում է վճարովի, իսկ մյուսը` հասարակական հիմունքներով”:

Ընդ որում, վճարովի հիմունքներով աշխատող օգնականը աշխատանքի է ընդունվում ժամկետային պայմանագրով, համապատասխան պատգամավորի ներկայացմամբ, որպիսի իրավակարգավորում նախատեսված չէ հասարակական հիմունքներով աշխատող օգնականի աշխատանքի ընդունվելու դեպքում:

Պատգամավորի կողմից օգնականի (վճարովի) թեկնածություն ներկայացնելու իրավունքը բացարձակ է, որևէ սահմանափակում չունի, ինչն էլ հնարավորություն է տալիս պատգամավորին  իր մերձավոր ազգականներին կամ բարեկամներին “դարձնել” օգնական և աշխատել համատեղ:

Վերոնշյալ հրապարակման մեջ բերված տվյալներից ակնհայտ երևում է, որ մերձավոր ազգականները հիմնականում զբաղեցնում են վճարովի հիմունքներով աշխատող օգնականի հաստիքը:

Այդուհանդերձ, ցանկանում ենք նշել, որ մեր կողմից սույն դիմումով բարձրացվող խնդիրը չի վերաբերում վճարովի կամ հասարակական հիմքունքներով աշխատելու փաստին, այլ՝ երևույթի իրավական և բարոյական կողմին: Համատեղությամբ աշխատելու վերաբերյալ օրենսդրական սահմանափակում է նախատեսված “Հանրային ծառայության մասին” ՀՀ օրենքով, որի 23-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն “Հանրային ծառայողին և բարձրաստիճան պաշտոնատար անձին արգելվում է համատեղ աշխատել իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ (բացառությամբ պատգամավորների)”:

Պատգամավորների համար նման օրենդրական բացառությունը, կարծում ենք, չի բխում իրավական պետության բաղկացուցիչը համարվող օրենքի գերակայության սկզբունքից, ինչի հետևանքով չի ձևավորվում պատգամավորի և նրա վճարովի հիմքունքներով աշխատող օգնականի վարձատրությունն ապահովվող հարկատու հանրության վստահությունը պատգամավորի ինստիտուտի և հարգանքը՝ այն ներկայացնող մարմնի նկատմամբ:

Մինչդեռ, “Ազգային ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքի համաձայն պատգամավորը պարտավոր է իր գործունեությամբ նպաuտել Ազգային ժողովի նկատմամբ վuտահության և հարգանքի ձևավորմանը: 

Վերոնշյալի հիման վրա դիմելով Էթիկայի հանձնաժողովին` ԹԻ ՀԿ-ն խնդրել է քննության առնել դիմումում բարձրացված հարցերը, և արտահայտել դիրքորոշում օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի՝ էթիկայի նորմերի շրջանակում լինելու վերաբերյալ:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ