15 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբեք մի ասա երբեք. Աբրահամյանը` Իշխան Զաքարյանի հրաժարականի մասին /վիդեո/

”Երբեք մի ասա երբեք”,-ասաց ՀՀԿ ԳՄ նիտից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե հնարավ՞որ է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնանկ արվի:  Սակայն նա նշեց, որ այդ հարցը նիստի ընթացքում չի քննարկվել: Հարցին, թե ինչ տրամադրություն ունի նախագահը Իշխան Զաքարյանին սեպտեմբերին վերանշանակելու վերաբերյալ, Աբրահամյանը պատասխանեց. ”Դեռ չի հայտնել նման ցանկություն: Եթե կառաջարկի, […]

Ես երբեք չեմ շտապում.Հովիկ Աբրահամյանին դիտողություն չի արվել /վիդեո/

ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նիստի ընթացքում նախագահը դիտողություններ չի արել իրեն ՎՊ-ի հաշվատվությունից հետո կառավարությանը սուր քննադատության ենթարկելու համար: ”Որևէ գնահատական չի եղել, մենք քննարկել ենք մեր մեջ որոշել, թե ինչպես պետք է պահենք մեզ նման դեպքերում”,-ասաց նա: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ որևէ մեկին անհատապես դիտողություն […]

Սիրո խոստովանություն /վիդեո/

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այն քչերից էր, որ “Հանրապետական” կուսակցություն մտավ գլխավոր մուտքով: Հիշեցնենք, այս պահին ՀՀԿ-ում գործադիր մարմնի նիստ է ընթանում: Մոտենալով լրագրողներին, նախարարը զարմացավ՝ ինչու եք այսքան շատ:  Լրագրողներից մեկն ակնարկեց, թե “շատ ենք սիրում”: Գագիկ Բեգլարյանն էլ արձագանքեց` “ես էլ ձեզ եմ շատ սիրում”: 

“Հարսնաքարում” Մարտինի եւ Հռիփսիմեի հարսանիքն է, դրսում վիճում են /վիդեո/

“Հարսնաքար” ռեստորանային համալիրում այս պահին ընթանում է երգիչ Մարտին Մկրտչյանի եւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքն է: Իսկ մեկ տարի առաջ այստեղ սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի իրավունքների պաշտպանության նախաձեռնող խմբի անդամները բողոքի ցույց են անում: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանին հորդորեց չխանգարել մարդկանց հանդիսությունը: “Մենք չենք խանագարում, մենք մեր բողոքն ենք […]

Անկախ նրանից Հովիկ Աբրահամյանը կուղարկի, թե չէ, դա ունի ”զրո” նշանակություն

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Հայաստանում դատաիրավական համակարգ փաստացի գոյություն չունի և այն, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՎՊ-ի հաշվետվությունն ուղարկվել է գլխավոր դատախազություն, չի նշանակում, որ ”մեծ գլուխներ” են բռնվելու: ”Դատախազությունը դե յուրե մարմին է, դե ֆակտո նա նախագահի շահերն սպասարկող կառույց է: Հայաստանի նախագահն է որոշում գլուխները […]

Կա Նիկոլ Փաշինյան. այլընտրանքներով և աղոթքներով ընդդիմություն գոյություն չունի

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի դիտարկմամբ` այս պահին Հայաստանում ընդդիմություն գոյություն չունի.”Կան անհատներ, կա Նիկոլ Փաշինյան, որի վերջին ելույթը պառլամենտում՝ վաղուց հայաստանյան ԱԺ-ում, Հայաստանի պառլամենտարիզմի իրականության մեջ ես նման դասական ելույթ չէի լսել: Սակայն եթե կուսակցությունը չունի ինչ որ լուրջ ռեսուրսներ, մենակ կուսակցությունով դժվար է, առավել ևս դժվար է միայնակ մարդուն ”: Կարեն Քոչարյանի գնահատմամբ` ընդդիմություն բառին […]

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարին

Հուլիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդմոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Բրազիլիայի միջեւ ձեւավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ եւ հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների համագործակցության խորացման գործում: Շնորհակալություն հայտնելով […]

Սերժ Սարգսյանին սպասելիս

Այսօր երեկոյան` ժամը 20:00-ին կայանալու է այդքան սպասված Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը սպասված է, քանի որ շաբաթ օրը նախագահական նստավայրում կայացած խորհրդակցության ժամանակ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ԱԺ մեծամասնության պահվածքի մասին կխոսի կուսակցությունում: ”Իհարկե, մենք կխոսենք նաեւ, բայց ոչ այստեղ, խորհրդարանում քաղաքական մեծամասնության պահվածքի մասին: Մենք դա կքննարկենք […]

Օբաման Մերկելին բացատրություններ կտա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համաձայնել է բանակցություններ վարել Գերմանիայի հետ, գրում է “The Guardian”-ը: Պարբերականը հիշեցնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մանրամասն բացատրություններ էր պահանջել Օբամայից` ամերիկյան կողմից եվրոպացի գործընկերներին գաղտնալսելու վերաբերյալ:  Հանդիպմանը, որի մասին Օբաման եւ Մերկելը պայմանավորվել են հեռախոսով, կմասնակցեն ԱՄՆ-ի եւ Գերմանիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Բանակցությունները նախատեսված են հուլիսի 8-ին: Պարբերականը […]

Տեր-Պետրոսյանի մասոն լինելու մասին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համաձայն չէ շատ քաղաքագետների այն տեսակետի հետ, որ ընդդիմությունը պառակտված է կամ էլ ընդհանրապես Հայաստանում ընդդիմություն չկա: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ Զուրաբյանի` այն, թե ինչ  է կատարվում խորհրդարանում, լրիվ այլ բան է ցույց տալիս: ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը ու ”Ժառանգությունը” միասնական են քվեարկում բոլոր նախագծերին: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի