18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգը

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցությունը: Ենթադրվում է նաև ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում: 

Ինչ քայլերի կդիմի ոստիկանությունը

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Նախախորհրդարան շարժման անդամ, կինոռեժիսոր՝  Տիգրան Խզմալյանը խոսեց վերջին շրջանում Երևանում քաղաքացիական նախաձեռնությունների կողմից կազմակերպված ակցիաների և դրանց բովանդակության մասին: Տիգրան Խզմալյանի  կարծիքով Հայաստանում հերթական անգամ ծավալվում են իրադարձություններ, որնոնք կարելի է համեմատել անգամ 1988 թվականի հետ: Ըստ Տիգրան Խզմալյանի.”Տապալվեց կուսակցական քաղաքական դաշտը, որի ապացույցը անցած նախագահական ընտրություններին ընդդիմադիր […]

Ինչպիսին են հիմա Դալլաքյանի և Բոստանջյանի հարաբերությունները /վիդեո/

Մոտ երեք տարի առաջ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի ու նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարաբերությունները խզվեցին: Henaran.am-ը Բոստանջյանից հետաքրքրվեց, թե ինչպիսին են հիմա նրանց հարաբերությունները: ”Ընտիր”,-պատասխանեց նա: Շարունակությունը`տեսանյութում: Հիշեցնենք, որ Բոստանջյանը խորհրդարանի ամբիոնից հրաժարվել է մեկ այլ պատգամավորի՝ Վիկտոր Դալլաքյանի քավորը լինելու պատվից: Պատճառը նախօրեին հայտարարությունների ժամին Վիկտոր Դալլաքյանի արած հայտարարությունն էր, որում նա խիստ […]

Եկել է ժամանակը, որ ԲՀԿ-ն ապացուցի /վիդեո/

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի կարծիքով՝ ժամանակն է, որ ԲՀԿ-ը վերջապես կողմնորոշվի՝ արդյոք իշխանության կողմնակիցն է, թե կանգնած է ժողովրդի կողքին:  ՛՛Եկել է ժամանակը, որ ԲՀԿ-ն ապացուցի, որ ժողովրդի բարեկամն է, սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության, եկել է պահը, որ ժողովուրդը տեսնի՝ արդյոք նա իշխանության կցորդն է, կամ իշխանության սպասարկող աղախինն է, թե ժողովրդին առաջադիմական առաջնորդող ուժն է՛՛,-Henaran.am-ի […]

“Ազատ Դեմոկրատներ” կուսակցությունն իր գոհունակությունն է հայտնում

“Ազատ Դեմոկրատներ” կուսակցությունն իր գոհունակությունն է հայտնում Եվրամիության հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի կապակցությամբ եւ ողջունում է այն հետեւողական աշխատանքը, որի շնորհիվ Հայաստանը եւ Եվրոպական միությունը մոտեցել են հարաբերությունների խորացման եւ զարգացման կարեւորագույն, շրջադարձային փուլի։ Մենք լիահույս ենք, որ հայկական կողմը ըստ ժամանակացույցի` կնախաստորագրի համաձայնագիրը, որը հնարավորություն կտա մոտ ապագայում […]

“Ժառանգությունը” 22 օր հավաքներ կանցկացնի Ազատության հրապարակում

“Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ, Երեւանի ավագանու “Բարեւ, Երեւան” դաշինք խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ օգոստոսի 1-ից 22-ը ներառյալ, ժամը 11:00- 21:00-ի ընթացքում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ: Քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ բոլոր իրազեկումներն ընդունվել են ի գիտություն:  

Հրաժարականների պահանջով` շրջափակել են քաղաքապետարանը /ֆոտո, վիդեո/

Երեւանի քաղաքապետարանի դիմաց շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցներից ոմանք նստացույց են հայտարարել եւ տեղավորվել ինչպես խոտերի, այնպես էլ քաղաքապետարանի աստիճանների վրա: Հիշեցնենք, որ նրանք պահանջում են այն պաշտոնյանների հրաժարականները, ովքեր կայացրել էին քաղաքային տրանսպորտի թանկացման որոշումը: Ոստիկանները նստացույց անողներին հեռացրեցին աստիճանների վրայից եւ քաղաքապետարանի մուտքն այս պահին շրջապատված է բազմաթիվ ոստիկաններով: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ուղեկցությամբ […]

Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Չինաստան /ֆոտո/

Հուլիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Պեկին: Նույն օրը կայացավ Հայաստանի եւ Չինաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Վան Յիի հանդիպումը: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը դիտարկում է բարեկամ Հայաստանը որպես կարեւոր գործընկեր ինչպես Կովկասում, այնպես էլ Անկախ պետությունների համագործակցության տարածաշրջանում։ […]

ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության արդյունքները

Կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ Հաշվետու տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին զեկուցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ ԿԱ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի