03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանը նշում է Անկախության տոնը /վիդեո/

Այսօր՝ սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության տոնն է: Հայաստանի անկախության հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին:

1991 թ. սեպտեմբերի  21-ին անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախություն ձեռք բերելու վերաբերյալ, որին քաղաքացիների  94,99%-ը կողմ քվեարկեց: 

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ եւ ինքնիշխան պետություն: Հանրաքվեի արդյունքները խորհրդարանի բարձր ամբիոնից հրապարակեց Բաբկեն Արարքցյանը, Հայաստանի ԳԽ-ի որոշումը ՀՀ անկախության մասին ընթերցեց պատգամավոր Արամ Մանուկյանը, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինն օրհնեց քաղաքացիների որոշումը:

Հանրապետության հրապարակում 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տոն էր` ինքնաբուխ , համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդը սպասել էր երկար:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին  հայ ժողովուրդի միասնական “ԱՅՈ”-ն հեշտ չտրվեց. պատերազմ, շրջափակում, անլույս ու ցուրտ տարիներ էին: Սակայն մենք կարողացանք ԱՅՈ ասել ազատ ապրելուն, ԱՅՈ ասացինք մեր միասնականությանը:Անկախությունը նվաճեցինք ու պահպանեցինք հող հայրենիի համար զոհվածների արյան գնով:

Շնորհավոր Տոնդ, 22-ամյա անկախ Հայաստան:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ