Հայրիկյանի ակնկալիքը Սերժ Սարգսյանից /վիդեո/
Այսօր Ազատության հրապարակում համատեղ հանրահավաքի ժամանակ անկախության տոնի առթիվ իր շնորհավորական խոսնք ասաց նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ տոնը պետք է կոչվեր ինքնորոշման, որպեսզի ոչ մեկը հիմա ինքը չորոշեր երկրի ճակատագիրը, այլ դա աներ հասարակությունը:
Հայրիկյանը կամ պատահականություն, կամ դավադրություն համարեց այն, որ Երևանի քաղաքապետարանը թույլ էր տվել նույն օրը երկու կուսակցությունների՝ իրենց և ՛՛Ժառանգությանը՛՛ նույն վայրում հանրահավաք անցկացնել:
Ապա նա անդրադարձավ Մաքսային միությանն՝ ասելով. ՛՛Մաքսային միությունը գոյություն ունեցող կառույց չէ: Տագնապներ կան, որ նման կառույցնեը երկարատև չեն լինում, ու այդ կառույցում կարող են մնալ միայնն Ռուսաստանն ու Հայաստանը, նույնիսկ Ռուսաստանը կարող է դուրս գալ և կմնա միայն Հայաստանը, որին փչացած են դարձնում՛՛:
Հայրիկյանը հիշեցրեց, որ սպարապետ Վարդան Մամիկոնյանին Տիզբոնում ստպեցին դուրս գալ հայրենիքի դեմ, սակայն վերադառնալով հայրենիք, նա ասաց, որ դա պարսիկների պարտադրանքի ներքո է եղել: ՛՛Նման ակնկալիք ես ունեի մեր նախագահից՛՛,-ասաց ԱԻՄ առաջնորդը:
Շարունակությունը՝ տեսանյութում: