01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական Հանձնաժողովը համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցությունը

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Եվրոպական Հանձնաժողովը, հաշվի առնելով Հայաստանի որոշումը, համատեղելի է որակել ԵՄ հետ ազատ առևտրի գոտում ներգրավելն ու ԱՊՀ շրջանակում տնտեսական համագործակցությունը: Ներկայացնում ենք տեքստի ոչ պաշտոնական թարգմանությունը: “Այս տարվա հուլիսին՝ երեք ու կես տարի անց, ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի […]

Խոսքը 10 ռուբլով Սոչիում հանգստանալու մասին չէ. Ազգ

Հայաստանում այսօր քիչ մարդիկ են մնացել, հիմնականում ազգայնական մանր կուսակցություններում, որոնց կարծիքով Հայաստանը ժամանակի հետ աստիճանաբար փոքրացող աշխարհում կարող է իր անկախ, ամուր, զարգացող ու անվտանգ պետությունը պահպանել` առանց որեւէ աշխարհաքաղաքական համակարգի մեջ մտնելու: Հիմնականում բոլորս էլ հասկանում ենք, որ վաղ թե ուշ, Հայաստանը պետք է մաս կազմի որեւէ նման միավորման, եւ խնդիրն այն էր, […]

Չկրկնել Քոչարյանի սխալը /վիդեո/

ՀՀ նախկին արգործնախարար, արատակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասրադյանը չի բացառում, որ Հայաստանը կարող է լինել եւ Մաքսային միության կազմում, եւ Եվրոպական ասոցացման համաձայնագիր կնքել: Դեսպանի խոսքով, կարելի է ողջունել նախագահ Սերժ Սարգսյանի այս քայլը: “Կամ-կամ-ը կարող է մեծ վնաս հասցնել Հայաստանին: Բայց եթե չստորագրենք ասոցացման պայմանագիրը` գուցե խնդիրներ ունենանք”,-ասաց դիվանագետը` ավելացնելով, որ պետք է […]

ԵՄ-ը բացատրություն է պահանջում

Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման հետ կապված Եվրամիությունը պաշտոնական Երևանից բացատրություն է պահանջում:  RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին  հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչը: “Մենք հայկական կողմից բացատրության ենք սպասում, որից հետո կարող ենք գնահատել, թե ինչ հետևանքներ դա կունենա”,- Բրյուսելում լրագրողներին ասել է Էշթոնի մամուլի խոսնակ Մայա […]

“Հայաստանի` Մաքսային միություն մտնելը լավ նորություն է Ադրբեջանի համար”. Գուլուզադե

Ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն, մեկնաբանելով Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ասել է, որ դա լավ նորություն է Ադրբեջանի համար, փոխանցում է ադրբեջանական Haqqin.az-ը:   “Պուտինն այդպես էլ չկարողացավ մեզ ներքաշել Մաքսային միության մեջ: Դրանում Հայաստանի մուտք գործելուց հետո վերանում է այդ կազմակերպությանն Ադրբեջանի մասնակցության հարցը, քանի որ մենք չենք կարող Հայաստանի հետ գտնվել […]

Պայթունավտա՞նգ է. Ժամանակ

“Ժամանակ”-ի աղբյուրների համաձայն` վերջին շրջանում բավականին լարվել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և փոխվարչապետ , տեղական ինքնակառավարման նախարար Արմեն Գևորգյանի հարաբերությունները: “Ավելի շատ Արմեն Գևորգյանն է դժգոհում Հովիկ Աբրահամյանի մարզային այցերից և այնտեղ արված հայտարարություններից: Տարածքային կառավարման նախարարության թերթի աղբյուրների փոխանցմամբ ՝ Ա. Գևորգյանը դժգոհ է հատկապես այն հանգամանքից , որ Հովիկ Աբրահամյանը մտնում […]

“Անհրաժեշտ գործոն է Արեւմուտքի հստակ ու սկզբունքային դիրքորոշումը . Անդրեաս Ղուկասյան

 Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը  ԵԺԿ անդամ կուսակցության ղեկավարի Մաքսային Միությունում անդամակցելու եւ Եվրասիական Միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ. Սերժ Սարգսյանի որոշումը՝ Վլադիմիր Պուտինին հանձնել Արցախի, Վրաստանի եւ Իրանի հետ Հայաստանի սահմանների մաքսային վերահսկողությունը, մերկացրեց Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում ՀՀԿ-ի անդամության կեղծ լինելը։ Ավտորիտար, անփոփոխ իշխանություններով միջպետական միավորմանն անդամակցելը բխում է Հայաստանում գործող […]

“Խաղաղ երկնքում Հայաստանը ամպրոպ ունեցավ”. Արմեն Մարտիրոսյան

“ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Սերժ Սարգսյան –Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարության մասին: Սերժ Սարգսյանի Մաքսային միությանը անդամագրվելու որոշումը անսպասելի է եղել քաղաքական մի շարք ուժերի համար: «Խաղաղ երկնքում Հայաստանը ամպրոպ ունեցավ: Մենք ունեցանք մի գործընթաց, որին չմասնակցեցին ոչ քաղաքական ուժերը, ոչ էլ հասարակությունը, […]

Որովհետև Ազատության հրապարակ եկածները գոռում էին հիմա… /վիդեո/

 ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը համաձայն է նրա հետ, որ Ազատության հրապարակում հավաքվածների մոտ նվազել է հավատը նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ:  ՛՛Որովհետև Ազատության հրապարակ եկածները գոռում էին հիմա, բայց դա մի օրվա գործընթաց չէ: Փետրվարյան շարժումը բերեց նրան, որ այսօր այս շարժումը ավելի քաղաքականացված է: Րաֆֆիի դերն անբեկանելի է: Ուրիշ բան […]

Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում. Վիգեն Սարգսյան

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը  “Ազատություն” ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում արձագանքում է Ռուսաստանի գլխավորած Մաքսային միություն մտնելու որոշմանը հետեւած եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին եւ ներկայացնում է Հայաստանի հետագա դիրքորոշումը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի հարցում։  “Ազատություն”.- Պարոն Սարգսյան, երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված