08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չի կասկածում՝ Պուտինը պատասխանելու է. արյան գնով է գրել

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանին բացարձակապես չի հետաքրքրում սոցցանցերում կամ լրատվամիջոցներում իր մասին հնչող տեսակետները, նույնիսկ այն, որ “Զորի Բալայանը դավաճան է”:

Հիշեցնենք, Զորի Բալայանը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման իր մեխանիզմը: Նամակում, Զորի Բալայանը, ըստ էության, առաջարկում է վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին, երբ Ղարաբաղը ընդգրկված էր Ռուսաստանի կազմում: Շատերի կարծիքով, Զորի Բալայանն առաջարկում է Ղարաբաղը կրկին ընդգրկել Ռուսաստանի կազմում՝ նկատի ունենալով, որ Գյուլիստանի պայմանագրով Լեռնային Ղարաբաղը գտնվել է Ռուսաստանի կազմում:

“Կարդացեք ինքներդ, կա այդտեղ մի տող, որ հայրենիքի դավաճանության մասին է խոսք գնում: Ես չգիտեմ, ով է կազմակերպել այդ ակցիան, չեմ էլ ուզում իմանալ, բայց այդ նամակը մի օրում չի ծնվել”,-ասաց նա:

Ըստ Զորի Բալայանի, հսկայածավալ նամակը իր արյան գնով է գրել: “Ամիսներ է տեւել, գրել-ջնջել եմ, պատռել-գցել եմ, վերջապես ծնվեց ասելիքս”,-նշեց Բալայանը: Ըստ գրող-հրապարակախոսի, ժամանակը իրենը կասի եւ կպարզվի ով՝ ինչ է:

Իսկ նամակը նա ուղարկել է, ինչպես կարգն է: “Հանձնել եմ Հայաստանում Ռուսաստանի դեսապանատանը: Չեմ կասկածում, որ պատասխան կլինի”,-ասաց Զորի Բալայանը: Վերջում նա խորհուրդ տվեց, որ նամակը համակ ուշադրությամբ կարդան եւ յուրաքնաչյուր կարդացող իր սեփական տեսակետը ունենա:

“Իսկ դուք ինչ եք մտածում իմ քայլի մասին”,-հարցրեց նա Henaran.am-ի թղթակցին:

“Դե Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք իր տեսակետը ազատ արտահայտելու”,-պատասխանեցինք:

“Ոչ, ես այդ կարծիքին չեմ: Մարդիկ կան, պիտի չխոսեն: Ցտեսություն”,-եզրափակեց Զորի Բալայանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ