19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”Единая Россия” կուսակցության կանոնադրությունը կսկսեն ուսումնասիրել

 ”Կուսակցությունների մեջ հիմա կսկսվի մի հատ շարժում, որ բոլորը ”Единая Россия” կուսակցության կանոնադրությունը կսկսեն ուսումնասիրել, բայց չեմ կարծում, որ այս պահին Պուտինն ավելի խորը գնա, այս վիճակը Ռուսաստանին ավելի ձեռնտու է”,-այսօր ասուլիսում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` պատասխանելով հարցին, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո ինչ փոփոխություններ կլինեն հայաստանյան ներքաղաքական կյանքում: Բագրատյանն անդրադարձավ նաև ՀՅԴ-ի […]

Սկանդալային, տիպիկ հայկական.Կարեն Քոչարյանը վրդովվում է

“Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության ղեկավար Անի Զախարյանի այն հայտարարությունը, թե հայ աղջիները մինչև 26 տարեկան պիտի հրաժեշտ տան կուսությանը բուռն քննարկումների տեղիք է տվել սոցցանցերում: Henaran.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը վրդովված նկատեց.” Հանդիպել եմ նման նյութի, բայց չեմ կարդացել: Սկանդալային` տիպիկ հայկական նյութ էր, վերնագրից երևաց, ու մնացածը ինձ անիմաստ բան թվաց: Անհարմարա էլի, […]

Սերժ Սարգսյանը ցավակցում է

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: “Մեծարգո պարոն Նախագահ, Խորապես ցնցված եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մատակարարման ծառայության շտաբում հրաձգության հետևանքով տեղի ունեցած ողբերգության լուրից: Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի արարքը, որը մեկ տասնյակից ավելի […]

ՀԱԿ-ի հետևում ուժ չկա…. իրանց ինատու նոր ՀՀՇ ստեղծե՞նք /վիդեո/

՛՛ՀԱԿ խմբակցությունը ո՞ր քաղաքական ուժին է պատկանում… ՀԱԿ  դաշինք չկա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչու չի մասնակցում ՀԱԿ խմբակցության նիստերին:  ՛՛ՀԱԿ-ի հետևում քաղաքական ուժ չկա, եթե այդ ուժը լիներ, նիստ կհրավիրեր, կասեր գնացեք առաջ… շոկի մեջ մի ընկեք ՛՛,-հավելեց Բագրատյանը:  Հարցին, թե հնարավոր է, որ իր ղեկավարած կուսակցությունը՝ […]

Պուտինը կարող է վատ մարդ չի և կարող է ընկերություն էլ անենք

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը չվացառեց, որ վեր կկանգնի մանրունքներից և Ազատության հրապարակում սեպտեմբերի 20-ին կընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համատեղ հանրահավաք անցկացնելու առաջարկը: ՛՛Երբեք հայրը որդուն չի միանում, սա հիշեք, ոչ թե նրա համար, որ իմ ազգանունը Հայրիկյանն է, այլ այն պատճառով, որ ազգային պայքարի առաջամարտիկը անկախության հանրաքվեի, իմ ստեղծագործության օրը ես որևէ […]

Ինչու է Հայաստանը որոշել անդամակցել Մաքսային միությանը

”Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը ռազմավարական բնույթ ունի, իսկ այդպիսի ցանկացած որոշման հիմքում նաև անվտանգության խնդիրն է ընկած: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը՝ այն հակամարտությունները, որոնք գոյություն ունեն տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրները, կայացվել է նման որոշում”,- այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախարարը […]

Րաֆֆի Հովհաննիսյանը բռնազավթել է հրապարակը. Հայրիկյանն առաջարկում է

Անկախության տոնի հետ կապված “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ցանկությունները համընկել են. օրը և վայրը նույնն են՝ Ազատության հրապարակ: Այս մասին Պարույր Հայրիկյանը գրառում է արել ֆեյսբուքում. “Քաղաքապետարանն է առաջարկում (ոչ թէ մենք ենք դիմել) հանրահաւաք անել Շառլ Ազնաւուր հրապարակում։ Րաֆֆիենք մեզ առաջարկեցին համատեղ անել Ազատութեան հրապարակում։ Համատեղ ասելով իրենք ինչ […]

Բագրատյանն ասում է՝ ով, ով է /վիդեո/

՛՛Ռուսներն ասացին՝ մենք հո ձեր համբալը չենք, որ գանք ձեր երկրի սահմանները պահենք, դուք գնանք Եվրոպա տնտեսական համագործակցության՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Մաքսային միությանն անդամակցելու մասին, ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ ինքն այս մասին խոսում էր դեռ փետրվարին, նույնիսկ բանավիճելու էր հրավիրել նախագահին ու Րաֆֆի Հովհաննիսյանին: ՛՛Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Րաֆֆի […]

“ՄԱԿ-ի զեկույցը չի ապացուցում Ասադի մեղքը”

РИА Новости-ի հաղորդմամբ` բրիտանացի փորձագետները համարում են, որ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը  ապացույցներ չի պարունակում առ այն, որ քիմիական զենքը Սիրիայում կիրառել է Բաշար Ասադի վարչակազմը: Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի փորձագետները հաստատել են, որ Դամասկոսի մերձակայքում օգոստոսի 21-ին զարին է կիրառվել: 

ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի ստեղծումը մեր երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն. ԱԽ քարտուղար

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը  համակարգող  միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը մասնավորապես նշել է. ՛՛Սեպտեմբերի 23-ին Սոչիում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի և կանոնադրական մարմինների  հերթական  նիստը և, կարծում եմ, որ այդ նիստը հետաքրքիր է հենց ՀԱՊԿ-ի ռազմական  բաղադրիչի  ամրացման  տեսանկյունից, որովհետև նախատեսվում է մի շարքփաստաթղթերի ստորագրում, ինչպես նաև ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծում: ՀԱՊԿ-ի շրջանակներում միացյալ ավիացիոն ուժերի  ստեղծումը  մեր  երկրի անվտանգության համար ունի շատ կարևոր նշանակություն: Երկրորդ կարևորագույն հարցը, որ այսօր առաջարկում եմ քննարկել վերաբերում է հոկտեմբերի 1-4-ը Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ  նիստի  նախապատրաստական  աշխատանքներին: Կարծում եմ, սա շատ լավ հնարավորություն  է վերլուծելու առկա խնդիրները  և  նաև  նախանշել  նոր ուղղություններ ռազմատնտեսական համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակում խորացնելու համար: Եվ երրորդը` հոկտեմբերի 1-4-ը կայանալիք ՛՛Կանալ-Կավկազ՛՛ լոկալ հակաթմրանյութային  գործողության անցկացումն է Երևանում, որի միջազգային համակարգող շտաբը տեղակայված է  մեր երկրում: Այստեղ նույպես մենք պետք է քննարկենք ինչ խնդիրներ կա այդ միջոցառումը պատշաճ իրականացնելու համար՛՛: Նիստի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների կողմից ՀԱՊԿ շրջանակներում իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարմանվերաբերյալ զեկույցներով հանդես եկան համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Արձանագրվեց, որ բոլոր աշխատանքները կատարված են պատշաճ և ըստ ժամանակացույցի: Հանձնաժողովը նիստում քննարկեց նաև կազմակերպչական հարցեր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի