07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործող նախագահը վերընտրվել է

Նախնական տվյալների համաձայն՝ նախօրեին տեղի ունեցած Տաջիկստանի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Էմոմալի Ռահմոնը, փոխանցում է lenta.ru-ն:  Տաջիկստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ Ռահմոնի օգտին քվեարկել է ընտրողների 83,6 տոկոսը: Մասնակցությունն ընտրություններին կազմել է 86,6 տոկոս:  Հարկ է նշել, որ Տաջիկստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենում յոթ տարին մեկ անգամ, իսկ Ռահմոնը չորրորդ […]

Հայաստանը և Իրաքը շահագրգիռ են երկկողմ փոխգործակցության զարգացման գործում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից և նշել, որ այն դրական արդյունքներ է տալիս:  ՛՛Հայաստանը կարևորում  է և շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Տեսնում ենք, որ առկա է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի վառ վկայությունն […]

Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-9-ն աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ կրթության և գիտության նախարար Դ. Վ. Լիվանովի և “Ռոսսոտրուդնիչեստվո” դաշնային գործակալության ղեկավար Կ. Ի. Կոսաչովի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն կրթության և գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման, նոր նախագծերի և ծրագրերի ներդրման […]

Նախագահը ընդունել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական՝ 23-րդ նիստի անցկացման կապակցությամբ: Նախագահը բարձր է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ նշելով, որ տարիներ ի վեր հանձնաժողովի իրականացրած […]

Ո՞վ է “ասողը”. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Նոյեմբերի 8-ին Արարատում կրքերը կթեժանան “մի ուրիշ ձեւ”` ինտրիգները կհասնեն գագաթնակետին: Նույն օրը, նույն տեղում, նույն ժամին կհրավիրվեն եւ ԲՀԿ-ի, եւ ՀՀԿ-ի միտինգները: “Ընդ որում, ԲՀԿ-ական միտինգին մասնակցելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի վաղ է դիմած եղել քաղաքապետարանին,  ուստի վերջինը մերժել է ԲՀԿ-ի հայտը: Ծառուկյանը […]

Ռուսական ԱԼՖԱ-ն Երեւանում է

Ռուսական “Ալֆա” ջոկատը այս օրերին Երեւանում է՝ կապված Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինի առաջիկա այցի հետ: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ռուսական հատուկ ջոկատայիններն են մասնակցել Շանթ Հարությունյանի բերման ենթարկելու աշխատանքներին: Սակայն նրանք չեն մասնակցել Ազատության հրապարակում տեղի ունեցած ընդհարումներին:  “Նույնիսկ մեր հայկական “Ալֆան” չի մասնակցել, ինչ մնաց ռուսները օգնության հասնեին”,-նշեց Henaran.am-ի աղբյուրը:

Նաիրա Զոհրաբյանը կխնդրի կոալիցիոն գործընկերներին. բյուջեն եւ Տիգրան Սարգսյանի սրտի գործերը

Նոյեմբերի 11-ին մեկնարկող ԱԺ քառօրյան բուռն ընթացք է խոստանում. քննարկվելու եւ քվեարկվելու է 2014 թ. պետբյուջեի նախագիծը: Երեկ ԱԺ խմբակցություններն ամփոփել եւ ներկայացրել են իրենց առաջարկները հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի առնչությամբ: ԱԺ ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները դեռեւս վերջնական որոշում չունեն՝ ինչպես են քվեարկելու նախագծին : Henaran.am-ի հետ զրույցում այլընտրանքային եւ ընդդիմադիր խմբակցություններից տեղեկացրին, որ վերջնական […]

Երկու տարի է ամուսնալուծված են. Շանթի կնոջ մեկնաբանությունը

-Շանթ Հարությունյանը դեռ  փաստաբան չունի, բնավորությանը ծանոթ լինելով` կարող եմ ասել՝ չի էլ ունենալու:Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Ցեղակրոն” կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան  Բադալյանը: Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում բախում տեղի ունեցավ Շանթ Հարությունյանի կողմնակիցների եւ ոստիկանների միջեւ.կան ձերբակալվածներ, այդ թվում Շանթը:  Ներկայացնում ենք Շանթ Հարությունյանի կնոջ հետ Henaran.am-ի հարցազրույցը: –Ռուզան, ինչ ես կարծում, […]

Որևէ իրավիճակում Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա

”Ոստիկանությունում կատարվող բարեփոխումները բերեցին նրան, որ ժողովուրդն ինչ էլ անի, մենք պիտի այնպես անենք, որ հանկարծ որևէ բան չլինի նրանց: Ավելի լավ է մեզ մի բան լինի, քան ժողովրդին”,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն` անդրադառնալով երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին: Ըստ Սահակյանի` ոստիկանությունը նախօրոք չի կանխել Շանթ Հարությունյանի երթն` […]

Էս Տիգրանն էլ կինո նկարողա` տարել ինձ միլիցու շորերա նկարել … հաշիվ էր մաքրում Խզմալյանի հետ /վիդեո/

“Երկու ամիսա էտ “Նախախորհրդարանի”  երեք հարկանի շենքի բանալիները` տեխնիկայով բանով վստահել եք ինձ ու հիմա եկել ասում եք, որ ես սադրիչ եմ, որ Ձեր անդամը չեմ: Խաբեցիք ասեցիք հերթապահության համար` ամիսը 100 հազար դրամ աշխատավարձ եք տալու ու չտվեցիք”,-այսօր Մաշտոցի պուրակում “Փրկենք հուշարձանը օլիգարխից” նախաձեռնության ամենօրյա նախաձեռնության մեկնարկից առաջ Տիգրան Խզմալյանի հետ հաշիվ էր մաքրում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի