13 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատավարձերի բարձրացմանը կհետևի գնաճը

՛՛Տպավորություն չստեղծվի, թե մենք դեմ ենք աշխատավարձի բարձրացմանը, ամենևին: Աշխատավարձի բարձրացումը ցանկացած դեպքում դրական քայլ է, ինչքան էլ լինի՛՛,-ԱԺ-ում ՛՛Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին՛՛ նախագծի քննարկմանը հայատարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Միայն թե, ըստ Մանուկյանի` աշխատավարձների բարձրացումը գնաճի պարտադիր հետևանք է ունենալու։ ՛՛Առավել ևս գնաճն ավելի շատ է լինում, երբ աշխատավարձի որոշման և […]

Ադրբեջանի կողմից հարցեր կլինեն

Rosbalt գործակալության փոխանցմամբ` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դեմ չէ Մաքսային միությանը Հայաս­տանի անդամակցելուն, սակայն նա ուշադրու­թյուն է հրավիրել Դարաբաղյան հակամար­տության չկարգավորված լինելու վրա: Այս մա­սին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. “Դա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից կլինեն հարցեր: Ինչ­պես ես եմ հասկացել, Իլհամ Ալիեւն այդ հարցն արդեն իսկ ուղղել է իր ղազախ գործրնկերոջր: Մենք […]

Պատգամավորներն են մեղավոր. Դավիթ Հարությունյանը սրտնեղում է

 ՛՛Այս նախագծի քննարկումները հաճախ անձնավորված են դիտում: Եթե մեր հիմնական քննարկման թեման լինի նախարարի ու պատգամավորի աշխատավարձն, ապա այդպես էլ պետք է լինի: Ես համարում եմ, որ մենք պետք է վերանանք այդ ամենից, սակայն մի ճշմարտություն կա՝ ինչպիսի օրենք էլ չբերվեր, այն միևնույնն է՝ քննադատվելու էր: Բայց սա ամենևին չի նշանակում, որ օրենքը վատն է՛՛,-այսօր […]

Ծաղիկներ ու ծափեր Մարգարիտ Եսայանին /վիդեո/

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսյանի ծննդյան օրն է: ԱԺ նախագահը շնորհավորեց պատգամավորին՝ նրան ցանկանալով առողջություն և բեղմնավոր աշխատանք: Պատգամավորները ծափահարեցին ու ծաղիկներ նվիրեցին: Դիտեք՝ տեսանյութը: 

Նախագահը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, “Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և “Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու […]

Եվրախորհրդարանը հակահայկական բանաձեւ է ընդւնել ԼՂ կարգավորման վերաբերյալ

Նախօրեին ուշ երեկոյան Եվրախորհրդարանը լիագումար նիստում կողմ է քվեարկել Արեւելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող բանաձևի փոփոխություններին, փոխանցում է “Ազատությունը”:  Ուշագրավ է, որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում անդրադարձ կա նաև Արևելյան հարևանության տարածքում առկա հակամարտություններին, որոնք, ըստ Եվրոպական խորհրդարանի, պետք է լուծվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման […]

՛՛Սիրախաղը՛՛ չի մահացել /վիդեո/

՛՛Այլընտրանքային՛՛ ԲՀԿ-ի եւ ընդդիմադիր ՀԱԿ-ի միջեւ ՛՛սիրախաղի՛՛ մոտիվացիան գոնե այս փուլում միայն իրենց երկուսին է հայտնի: Համենայնդեպս նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ԲՀԿ գոնե հրապարակային ՛՛ռեւերանսները՛՛ կարծես թե դադարել էրՙ ավելի ճիշտ ՛՛պլատոնական՛՛ տոնայնության մեջ էր: Վերջերս, սակայն մտերմության նոր ֆոն է ստեղծվում, ինչը առարկայական է դառնում Ազգային ժողովում: Հիշեցնենք, Արարատի քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ-ը սատարում է ԲՀԿ-ի թեկնածուին: […]

Կարինե Աճեմյանը չի վախենում Զարուհուց /վիդեո/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նիստի ընթացքում մի քանի րոպեով զբաղեցրել էր ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ՛՛աթոռը՛՛՝ ինչ-որ բան էին քննարկում ՛՛Ժառանգական՛՛ Թևան Պողոսյանի հետ:  Henaran.am-ի կես լուրջ, կես կատակ հարցին՝ չի՞ վախենում Զարուհին բարկանա, տիկին Աճեմյանը ժպիտով արձագանքեց՝ ես ոչ մեկից չեմ վախենում:   Դիտեք՝ տեսանյութը:

Ի՞նչ է պատրաստվում անել Զարուհին Հովիկ Աբրահամյանի հետ

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացնելու ոչ միայն ԵԽԽՎ-ին, այլև համապատասխան այլ մարմիններին՝ ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցությանը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում չընդգրկելու վերաբերյալ: ՛՛Տարբեր ատյաններ կներկայացվեն համապատասխան դիմումներ, բողոքներ, որովհետև սա ոչ միայն հակասում է ԵԽԽՎ-ի կանոնակարգին, որովհետև կանոնակարգը միանշանակ ասում է, որ պետք է արդարացված ներկայացված լինեն քաղաքական ուժերը, իսկ տվյալ պահին […]

Կխնդրեի՝ Փոստանջյանին իմ անկոչ խոսնակի դերը չստանձնի … փոխադարձ մեղադրանքներ

՛՛Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Փոստանջյանի հայտարարությունը, թե իրեն ԵԽԽՎ կազմից հեռացնելու որոշմանը կողմ են եղել Լեւոն Զուրաբյանն ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: ՛՛Ես կրկին խնդրում եմ, որ Փոստանջյանն իմ անկոչ խոսնակի դերը չստանձնի՛՛,-հավելեց Զուրաբյանը:  ՛՛Խորհրդակցության ժամանակ ներկայացվել է կարգը, որի վերաբերյալ ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված