Մի հուզվեք. ԼՂՀ-ի հարցը քննարկվում է դատարկ դահլիճում
Ազգային ժողովում այս պահին քննարկվում է ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագիծը՝ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու վերաբերյալ:
Փոստանջյանը հիշեցրեց, որ 2007 թվականից իրենք առաջարկում են այս քայլն անել, սակայն իշխանությունը միշտ մերժում են: Նրա ելույթի ժամանակ Հանրապետական պատգամավորները նետեցին, թե պետք չէ հուզվել, ինչին Փոստանջյանը պատասխանեց. ՛՛Չեմ հուզվում, բայց բացարձակ երջանիկ էլ չեմ, որ այս հարցի քննարկման ժամանակ պատգմավորները ներկա չեն դահլիճում՛՛:
Ապա ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարցրեց Փոստանջյանին, թե այս հարցի կապակցությամբ ճշտել է Ղարաբաղի իշխանությունների դրքորոշումը: Պատգամավորը նաև հետաքրրքվեց, թե արդյոք այս դեպքում Ադրբեջանը չի ակտիվացնի իր ռազմական գործողությունները և ավելի հաճախակի խախտի հրադադարի ռեժիմը:
Փոստանջյանը պատասխանեց, որ առանց ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի անկախության ճանաչման էլ այս իրավիճակը չի կարող փոխվել: Ինչ վերաբերվում է ռազմական գործողություններին, ապա ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը կարծում է, որ Ադրբեջանը հենց պատրաստ լինի, ունենա անհրաժեշտ զինամթերքն, ապա կսիսի պատերազմը: ՛՛Իսկ Արցախը պետք է լինի առանցին բանակցող կողմ: Այդպես էլ եղել է, ուղղակի հետագայում մեր ապաշնորհ քաղաքականության հետևաանքով Արցախը դուրս է մղվել այդ գործընթսցից՛՛,-եզրափակեց Փոստանջյանը: