30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պահանջում են արտահերթ նիստ, հակառակ դեպքում՝ Սուքիաս Ավետիսյանի հրաժարականը /վիդեո/լրացված/

Քիչ առաջ Ազգային ժողովում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամները՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, ՀԱԿ-ից՝ Լյուդմիլա Սարգսյանը եւ “Ժառանգություն”-ից՝ Թեւան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասացին, որ ՌԴ համաձայանագրի քվեարկությունը օրինական չի եղել եւ վավերական չէ: Ըստ նրանց, քվեարկության  քարտերի բացակայության պատճառով էլեկտրոնային տարբերակով քվեարկություն չի եղել: Իսկ քանի որ պատգամավորները ձեռքով են քվեարկել, հաշվիչ […]

Նախագահը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, ի թիվս այլ հարցերի որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության […]

Այդ ”Հանրապետական” անձերը կգան ու կերթան /վիդեո/

”Ամբողջ երկիրն օտարված է, ամբողջ տնտեսական սուբյեկտներն օտարվել են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նրա կարծիքով` նոր տնտեսական քաղաքականությունէ  հարկավոր, ու առաջին հերթին այն մշակողը պետք է փոխվի: ” Այդ ”Հանրապետական” անձերը կգան ու կերթան, գահին պետք է այսօր նստի այն մարդը, ով պետք է հանդիսանա նոր տնտեսական քաղաքականության հիմնադիրը”,-կարծում է […]

Սաստիկ ցրտերից կորցրել են հիշողությունը

Անդրադառնալով Ազգային ժողովի երեկվա՝ “գազային” քննարկումների լարվածությանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը քաղաքական մեծամասնությանը այսօր սթափության կոչ արեց՝ ասելով, որ  դանակը ոսկորին է հասնում եւ գեղարվեստական ձեւակերպումներից հեռու մնալ է պետք: “Կարծում եմ,  նա պետք է սթափության  կոչ անի  ԲՀԿ-ի իր գործընկերներին, ովքեր միգուցե սաստիկ ցրտերից կորցրել են հիշողությունը եւ մոռացել, որ “Բարգավաճ Հայաստանը” չի […]

Ուշադրությունը՝ դեպի

Վերջին օրերին Հայաստանում այնքան բազմաշերտ ու բազմաբնույթ գործընթացներ են տեղի ունենում, որ հասարակական կարծիքի ձևավորման լայն դաշտ է բացվում, ինչն անչափ կարևոր է այդ գործընթացների ռացիոնալ հունի չշեղման ու սոցիալ-քաղաքական պատասխանատվության առումով: Մյուս կողմից, դա նպաստում է քաղաքական արժեքների ձևավորմանը պրոցեսուալ մակարդակում, որը հասունացնում է քաղաքացիական ակտիվություն: Եվ հենց այդ արժեհամակարգային երևույթն էլ հիմք է […]

Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանն ավարտված է

”Նախագահի վերջին հայտարարությունը բավականին տխուր է: Տեր-Պետրոսյանի ելույթը ցույց է տալիս, որ նախկին նախագահի, որպես քաղաքական ուժի, ժամանակաշրջանն ավարտված է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի” տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարության մասին: Կիրակոսյանը շեշտեց, որ Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությունները ռուսամետ էին և հստակ տարբերվում էին տարիներ առաջ նրա […]

Եզդիները դիմել են ԱԺ էթիկայի հանձնաժողով

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 24-ի նիստում վարույթ ընդունեց ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի վարքագիծը քննելու մասին եզդի համայնքի ներկայացուցիչների դիմումը: ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահ Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե որեւէ մեկը վիրավորվել է, ապա կարող է գնալ դատարան, իսկ էթիկայի հանձնաժողովը բացառապես քննում է այն դեպքերը, որոնք դատական պաշտպանության հնարավորություն չեն […]

Մանդատները վայր դնել, ՀՀԿ-ը լուծարել

”Եթե ՀՀ քաղաքացիները խաբեն, քրեական օրենգիրքը պատիժ, իհարկե, կսահմանի, բայց երբ արդեն քաղաքական գործիչներն են խաբում, նրանք անպատիժ են մնում”,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը` խոսելով ”Հայռուսգազարդի” քսան տոկոս բաժնեմասը վաճառելու մասին: Ղուկասյանը հայտնեց, որ գազի սակագնի թանկացման դեմ բողոք են ներկայացրել վերաքննիչ բողոք: Ինչ վերաբերում է Մաքսային միությանն, ապա […]

ԵՄ-ն մեղադրել է Էրդողանին

ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեփան Ֆյուլեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ԵՄ-ի դատական անկախության երաշխիքի օրենքները խախտելու մեջ, հաղորդում է Radikal-ը: Նա հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Ոստիկանապետերին աշխատանքից ազատելը անկախ հետաքննության լուրջ մտահոգության առիթ են տալիս”” Խոսքն այն բանի մասին է, որ Էրդողանի հրամանով աշխատանքից մի շարք […]

Գլխավոր դատախազը կպատժի՞ Զարուհուն

՛՛Ոչ մի զանգ և պաշտոնական գրություն չի եղել Գլխավոր դատախազին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ՀՀԿ-ականները դիմել են գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին պատասխանատվության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ երեկ Փոստանջյանը հավաքել էր քվեարկության համար նախատեսված պատգամավորների քարտերը: Եվ արդեն երեկ լուրեր կային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված